ԵՄ-ն չի նահանջի ահաբեկչության առաջ. Տայանի
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է,ասել է,որ Եվրամիությունը չի նահանջի ահաբեկիչների առաջ: «Մենք չենք նահանջի ահաբեկիչների առաջ: Նրանք փորձում են տպավորել մեզ իրենց գործողություններով, սակայն կբախվեն մեր առավել մեծ վճռականությանը», - գրել է Տայանին Twitter-ում:
