Նիկոլն ինքն է խոստացել վերացնել ԽԾԲ-ների «ինստիուտը»
Լսեցի, որ Նիկոլի հետ անգլերեն պարապողն է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար: Նիկոլի խոսակցական անգլերենից կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վարժապետ է Լ. Մակունցը: Բայց որ պարապելու դիմաց պետք է նախարարի պաշտոն ստանար՝ դա չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում, քանի որ Նիկոլն ինքն է խոստացել վերացնել ԽԾԲ-ների «ինստիուտը»: Աներձագին մանդատով օժշտելը, ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի մտերիմին ԱԱԾ-ի պետ նշանակելը (ԽԾԲ-ական տարբերակով այլ նշանակումների մասին էլ հետո կիմանանք), միանգամայն հակառակ մոտեցման մասին են վկայում: Բայց դառնանք Մակունցին, որն ասում է՝ «Մշակույթը ես եմ» (դե, համարյա Լյուդովիկոս XIV-ի նման): Մակունցի նախորդը՝ Ամիրյանը, շարունակ խոսում էր մշակույթի կապիտալիզացիայի մասին: Լավ է գոնե չհասցրեց Օպերայում և ազգային պատկերասրահի գլխին ռեստորան բացել: Հիմա պարզ չէ՝ Մակունցն ինքը հենց միայն մշակո՞ւյթ է, թե՞ նաև կապիտալացվելու է։ Ի դեպ, նա մարիխուանան օրենքով արտոնելու ակտիվի մեջ է... Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
