Կիսելյովն ամփոփել է հայաստանյան իրադարձությունները․ինչ են պատմել Օսիպյանն ու Հրանուշ Հակոբյանը/տեսանյութ/
Ամփոփելով անցնող շաբաթը՝ Դմիտրի Կիսելյովն իր հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին։ «Հասան իրենց ուզածին» վերտառությամբ ռեպորտաժում հարցեր են ուղղել նաև նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ՀՀ սփյուռքի արդեն նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին, սովորական քաղաքացիներին և այլոց։ Ներկայացվել են Հայաստանում առկա սոցիալական և քաղաքական իրավիճակը, Նիկոլ Փաշինյանից հանրության շրջանում առկա սպասումները։
