«Որևէ մեկը թող չփորձի իր հոտած ուղեղով դա համարել հակահեղափոխություն». Թամար Հովհաննիսյան

Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխությունը հաղթել է և հեղափոխությունը մի օրում չի լինում, հեղափոխական պայքարը շարունակվում է բոլոր հարթություններում: Իմ կարծիքով՝ սխալ է ասելը համբերե՛ք, պետք է ասել պայքարը շարունակվում է: Եվ դա այդպես էլ պետք է լիներ: Հեղափոխություն ասվածը հենց դա է, որ կա: Առաջին փուլը հաջողությամբ ավատվելուց հետո անցնում ենք հաջորդ փուլերին և ծողովրդի կողմից ընտրված վարչապետին ժողովուրդը մենակ չի թողնում, ասում՝ քեզ դրեցինք վարչապետ, դե հիմա դու աշխատի, մեզ լա՜վ նայի: Ապականված են բոլոր ոլորտները, հերթով պետք է մաքրել ու կառուցել:Եթե առաջ պայքարում էինք ռեժիմի դեմ և անհույս էինք, հիմա պայքարում ենք ոչ թե դեմ, այլ հանուն բոլոր ապականությունների վերացման: Ընկալումների մեջ կարծրատիպ կա, որը դժվար է կոտրել: Եթե որևէ պահանջով՝ դպրոցում, համալսարանում, դատարանում կամ փողոցում կամ քաղաքապետարանի առջև մարդիկ բողոքի ցույց են անում կամ ակցիա դա բնավ չի նշանակում Նիկոլի դեմ, դա նշանակում է պայքարը շարունակվում է: Դա ի՜նչ տիպիկ սովետական արտահայտություն է՝ համբերեք լավ կլինի: Մեր լավը մենք ենք ստեղծելու և անվերջ պայքարի ընթացքում: Եթե պիտի նստենք ու սպասենք, որ մեր փոխարեն պետություն կառուցեն պաշտոնյաները էլ ինչո՞ւ ենք ասում՝ մենք ենք տերը մեր երկրի: Հասկացեք վերջապես, պետականություն ունենալու պայքարը անվերջ է: Միշտ նկատել եմ, որ սեղան նստելիս մենք հայերս միշտ ասում ենք. «Դե եկեք, դե նստեք, սկսենք, շուտ արեք, եկեք սկսենք»: Ոչ մի բանի այնպես հաճույքով չենք պատրաստվում ու գործի անցնում, ինչպես ուտել-խմելուն: Վերջացավ, համբերելու սպանիչ ժամանակներն անցան, հիմա պետք է աշխատել: Աշխատել, պայքարել հանուն… հանուն արդարադատության, հանուն մշակույթի, հանուն կրթության, հանուն ներգաղթի, հանուն կոռուպցիայի վերացման, հանուն լավ գյուղի ու գյուղատնտեսության… և այլն…և այլն… Որևէ պայքարի ցույց չփորձվեք որակավորել, որպես ինչ-որ բանի դեմ արվող գործողություն և որևէ մեկը թող չփորձի իր հոտած ուղեղով դա համարել հակահեղափոխություն: Հակահեղափոխություն փորձում են, այո՛ դեռ փորձում են, իրականացնել հանցագործ ռեժիմի ընդհատակ անցած մութ ուժերը: Դրանք էլ շարունակական պայքարը փորձում են որակել դեմ… դեմ նոր վարչապետի կամ դեմ հեղափոխական պայքարի: Այն արատավոր մտածելակերպը, որ գալիս է սովետական բռնատիրությունից, թե երկրի ղեկավարն է տերը թե՛ երկրի, թե՛ ժողովրդի, պետք է արմատախիլ անել: Նորից ուզում եմ հիշեցնել Բենջամին Ֆրանկլինի խոսքերը ասված պարզ տնային տնտեսուհու տված հարցին, թե՝ այս ինչ է, երկիրը մե՞զ եք տալիս, պատասխանում է. ՙ«Այո մեմ, եթե դուք այն կարողանաք պահել, պահպանել»: Համերկրացիներ, երկիրը մեզ է տրված, մե՛նք այն վերցրինք: Կառուցենք, պահենք, պահպանենք: Համբերե՛ք, խորհուրդը այս դեպքում կործանարար կարող է լինել: Այս դեպքում ավելի իմաստուն խորհուրդ է. «Երկաթը տաք-տաք են ծեծում ասածվացքը»:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am