Իշխանափոխությունը Հ1-ում. նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը

Այն ինչ կատարվում է Հանրային հեռուստաընկերությունում այս օրերին լավագույն է արտահայտել ռեժիսոր Արա Շիրինյանը: «Պատահաբար «Հայլուր» դիտեցի… մեղա քեզ, Տեր Աստված: Ջորջ Օրվելը մանկական հեքիաթ է գրել սրանց համեմատ: Տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանին «մոնտաժով» սարքել են Նիկոլ Փաշինյան, բայց իրականությունը չի փոխվել: Հաղորդավարական տեքստերում սեղմել են save changes և նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը»,-գրել է նա Սա այն է, ինչ երևում է կադրում, էկրաններին ու զարմացնում է ու նաև զվարճացնում է նանց, ովքեր տարիներով չէին նայում Հ1: Իսկ ի՞նչ է տեղի ունենում կադրից դուրս... Ըստ ասեկոսեների, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձում են նոր իշխանություններին ու նրանց ներկայացուցիչներին ամեն կերպ համոզել, որ իրենք կապ չեն ունեցել քաղաքականությանն առնչվող հարցերի հետ և պատրաստ են արդեն ոչ միայն ուղղել նախկին սխալներն, այլև շարունակել ջանասիրաբար աշխատել հեռուստատեսության զարգացման ու Հանրայինի նոր քաղաքականության մշակման ուղղությամբ: Ավելին, նրանք սկսել են նեղը դնել Հանրայինի լրատվակ­ան և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանին՝ հասկացնելով, որ այլևս գոյություն չունի «Բաղրամյան 26-ն», որը հենց Հարությունյանի միջոցով էր քաղաքականությունը փոխանցում Հ1-ին և, որ ինքը չի կարող այլևս որոշող լինել կամ որևէ կարծիք հայտնել, առաջարկություն ներկայացնել: Ըստ տեղեկությունների, Հարություն Հարությունյանը արդեն «հավաքել է իրերն» ու պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնել: Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտ Գրիգորյան զույգը Հանրայինում են 2013 թվականից՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց օրեր անց: Եվ վերջում՝ փոփոխությունների, այդ թվում՝ հեռուստատեսության բովանդակության մեջ փոփոխությունների մասին ուզում եմ ներկայացնել Ծովինար Նազարյանի այս գրառումը. ««Հայլուրով» իբր սկսել են ամեն բան լուսաբանել, բայց էկրանից ինձ է նայում նույն դեմքը, որ նայում էր 2008թ, մարտի 1-ին։ Քաղաքն արդեն բաց է ցույցերի առաջ, Օսիպյանը ժպտում է սելֆիներում, բայց ես դեռ հիշում եմ ընկերներիս կերած ջարդերը ցույցերում, սպանված տասը հոգուն, դատարաններում ամբաստանվող ընդդիմադիրների դեմ ոստիկանների միահամուռ կեղծ ցուցմունքները, ու էլի շատ բաներ։ Ես ընդունում եմ, որ մեր մռայլ առճակատումը արդյունավետ չէր՝ ի տարբերություն ջահելների մեկնած ուրախ բարեկամության ձեռքի, բայց մեկ է՝ վիրավորվում եմ էկրանից ինձ նայող Հայլուրի հաղորդավարին ու սելֆիներից ինձ ժպտացող Օսիպյանին տեսնելիս։ Իսկ եթե էմոցիաներս մի կողմ դնեմ, յուրաքանչյուր ոստիկան, որի պատճառով մարդիկ անարդարացիորեն տուժել են, պիտի պատասխան տա արդարադատության առաջ։ Միայն էդ դեպքում, ես՝ հիշաչարս, կներեմ նրանց»։ Արսեն Մաթևոսյան f.գրառում

դիտվել է 543 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am