«Միʹ մտածեք հնչող քննադատությունների մասին, եթե այդ կադրերն ապացուցելու բան ունեն, ապացուցելու են». Ստյոպա Սաֆարյան

Ասացի՝ չգրեմ, բայց տեսնում եմ, որ քննարկումները երիտասարդ նախարարների մասով շարունակվում են. 1. Միանգամայն բնական է մարդկանց/լրագրողների հետաքրքրությունը, թե որ ոլորտում ու նախարարությունում ով է նշանակվում. մարդկանց սպասումներն իրոք բարձր են, փոփոխություններ տեսնելու փափագն էլ՝ մեծ: 2. Մարդկանց մոտեցումներին, գաղափարներին, աշխարհաճանաչողությանը ծանոթանալու շատ հայտնի եղանակներ կան. հոդվածներ, գրքեր, որոնք նրանք են հեղինակել, ելույթներ, որոնք ունեցել են, ծրագրեր, որոնք հրապարակել են, և այսպես շարունակ: 3. Եթե այս ամենը չկա, դա քննարկողների մեղքը կամ մեղավորությունը չէ. միանգամայն բնական է, որ լրագրողները, հասարակությունը գոնե փորձում է ծանոթանալ նրանց ստատուսներին, գրառումներին, մեկնաբանություններին: Վերոնշյալ հանգամանքներին ծանոթանալու միակ աղբյուրը որոշ նախարարների դեպքում սա է, ցավոք: Քննարկողնեը մեղավոր չեն, որ նրանց մտքերին ծանոթանալու որևէ այլ այլընտրանքային եղանակ հայտնի չէ: 4. Մարդիկ չեն քննարկում՝ նրանք մաքուր են, ընկերական են, լավն են, ազնիվ են ու նման անձնական որակներ, թեպետ դրանք էլ կարևոր են: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչպես են տեսնում նրանք աշխարհը, Հայաստանն ու նրա խնդիրները, ինչ առաջադեմ գաղափար ու մոտեցում ունեն, ինչին են դեմ կամ կողմ: Վատ բան են ուզո՞ւմ: Ոչ: 5. Վստահ եղեք, եթե այդ մարդիկ որևէ պոտենցիալ ունեն, անկախ նրանից՝ քննադատության են արժանանում հենց առաջին օրվանից թե 100 օր անց, նրանք զարմացնելու են բոլորին, թերահավատներին, քննադատներին: Միշտ այդպես է, եթե սպասումներդ մեծ են, հիասթափություններդ էլ մեծ են լինում, կամ եթե ոչինչ չես սպասում, բայց արդյունքում անսպասելին են տեսնում՝ հիացմունքդ էլ մեծ է լինում: Հետևաբար, մի մտածեք հնչող քննադատությունների մասին: Եթե այդ կադրերը ապացուցելու բան ունեն, ապացուցելու են: 6. Իսկ եթե ընդամենը լավ տղաներ ու աղջիկներ են, ասած՝ ազնիվ, մաքուր, ընկերական, բաց և այլն, ապա, կներեք, դա նախարար լինելու ու մնալու համար քիչ է, սարսափելի քիչ: 7. Թույլ տվեք, որ այդ մարդիկ սովորեն նաև քննադատությանը, մտածեն, թե ինչ անեն, որ բարձրացնեն իրենց հանդեպ հանրային հետաքրքրությունը: Այլապես հետո նրանք էլ կրկնելու են հայտնի սխալը՝ «ձեր արածը բոշայություն է» կարգի գրառումներին պատասխանելու են՝ «բոշան դու ես»: Թույլ տվեք, որպեսզի նրանք կայանան որպես հանրային գործիչ: 8. Ես Հայաստանում քիչ մարդ գիտեմ, նրանց թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ում հասցեին ինչ քննադատութուն կամ հայհոյանք ասես չեմ կարդացել: Նիկոլ Փաշինյանը միայն գործ անելով ապացուցեց, որ կարող է, հնարավոր է, ու անող է: Հազար անգամ ասացի՝ նայեք նրա դեպքին, եզրակացություններ արեք ու օրինակ վերցրեք: 9. Այս «թողեք աշխատի/աշխատեն» կարգի գրառումներն արդեն հիասթափեցնում են: Որոշ ռեակցիաներ տեսնելուց հետո երբեմն սարսափում եմ, որ ավելի ետ գնանք: Մի արեք: Դուք դեռ հավանաբար չեք գիտակցում նման հոսանքի տխուր հետևանքները բոորիս համար: 10. Շուտով կառավարության ծրագիրն է ներկայացվելու: Ուզեք-չուզեք, այն ամենայն մանրակրկտությամբ քննարկվելու է, ոլորտ առ ոլորտ: Այո, քննադատությունների տարափ էլ է հնարավոր: Ու հենց այդտեղ է, որ ամեն նախարար հնարավորություն է ունենալու ապացուցելու, որ ինքը կարող է, արժանավոր է: Այնպես որ, եթե ինչ-որ բան կարելի է ասել, դա այս է՝ սպասեք, տեսնենք, թե ինչ ծրագիր է ներկայացնում, ինչ խնդիրներ է դնում սեղանին լուծելու ու ինչպես: Ստյոպա Սաֆարյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am