Ապրիլյան պատերազմի մասնակիցները հայտարարություն են տարածել

Մենք՝ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ներքոստորագրյալ մասնակիցներս, և նշյալ ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացրածներս հայտարարում ենք, որ «Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը չի՛ հանդիսանում մեր ներկայացուցիչը և որևէ իրավասություն չունի՝ ապրիլյան ռազմական գործողությունների/ պատերազմի մասնակիցների անունից հանդես գալու կամ վերջիններիս հրամայական եղանակով որևէ բան ասելու (ընդամենը մեկ օրինակ՝ «Քառօրյա պատերազմի մասնակիցներ շտապ բոլորդ զանգեք ինձ 093306289»,- բառացի մեջբերում Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից):Ներքոստորագրյալներս հորդորում ենք Մանուել Մանուկյանին ուշադրությամբ ընտրել բառերն ու չստեղծել թյուրըմբռնում, թե ինքը հանդես է գալիս քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցների անունից: Կոչ ենք անում նաև վերանայելու իր և իր ՀԿ-ի գործունեության և այդ գործունեության լուսաբանման ձևը, ինչպես նաև թույլ չտալու «քառօրյա պատերազմի (ռազմական գործողությունների մասնակից(ներ)» ձևակերպման և գաղափարի շահարկումը: Մենք անընդունելի ենք համարում «քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների մասնակից(ներ)» արտահայտության և գաղափարի ծառայեցումը որևէ անհատի կազմակերպության կառույցի քաղաքական, նյութական, մարքեթինգային, կոմերցիոն նպատակներին և/կամ շահերին: Մեզ համար անընդունելի է նաև Մանուել Մանուկյանի ընտրած՝ «մեղադրողի» կեցվածքը այն հերոսների (իր բնորոշմամբ) հանդեպ, ովքեր չեն բարձրաձայնել կամ իրեն լսելի չեն դարձրել իրենց կարծիքը երկրի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ (տե՛ս Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջում՝ 7 մայիսի, 22:55 կատարված գրառման մեկնաբանություններում): Հիշեցնում ենք նաև, որ որևէ մեկը պարտավոր չէ որևէ մեկին (քառօրյայի մասնակից լինի, թե՝ ոչ) նյութական օգնություն ցուցաբերելու, ուստի այս հարցում նույնպես ակնկալում ենք սթափություն և ողջախոհություն: Հայտնում ենք, որ ուշադրությամբ հետևելու ենք Մանուել Մանուկյանի ու իր ՀԿ-ի գործունեությանը և մեր արդար հորդոր/խնդրանք/կոչ/պահանջներին հակառակկատարվելիք ցանկացած գործողության դեպքում՝ ձեռնարկելու ենք որոշակի հակազդող քայլեր: Լիահույս ենք, որ մեր հայտարարություն/ հորդոր, խնդրանք, կո/ պահանջները ճիշտ կընդունվեն և բոլորս կխուսափենք բարդություններից: Հուսով ենք նաև, որ Մանուել Մանուկյանի՝ ապրիլյան ռազմական գործողություններին մասնակից չլինելու մասին կասկածները շուտով կցրվեն և ճշմարտությունը պարզ կդառնա: Մեր տեսակետները, նկատառումները, կասկածներն ու գաղափարներն այս հարցի շուրջ նախընտրում ենք այս պահին չհրապարակել: Մաղթում ենք ամենայն բարիք:Ստորագրում ենք՝Հովհաննիսյան Ռաֆայել ՝ պահեստազորի սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ,Սարդարյան Արեգ ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Անդրանիկ Օզանյան» մեդալակիր,Նիազյան Սարգիս՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,Գալստյան Հմայակ՝ պահեստազորի սերժանտ, «Արիության» մեդալակիր,Մկրտչյան Մանուկ՝ պահեստազորի շարքային, «Արիության» մեդալակիր,Սարգիսով Հրանտ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,Պապոյան Արսեն՝ պահեստազորի շարքային, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,Թովմասյան Տիգրան՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Գարեգին Նժդեհ» մեդալակիր,Մելքոնյան Ռաֆայել ՝ պահեստազորի սերժանտ, «Վազգեն Սարգսյան» մեդալակիր,Ասրյան Արա՝ պահեստազորի շարքային, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,Հաննեյան Խաչիկ՝ պահեստազորի ավագ սերժանտ,Մինասյան Սարգիս՝ պահեստազորի սերժանտ,Հովսեփյան Սայաթ՝ պահեստազորի սերժանտ,Ամիրյան Հովհաննես՝ պահեստազորի շարքային,Հակոբյան Արթուր՝ պահեստազորի շարքային,Եգորյան Մարութ՝ պահեստազորի շարքային,Ալեքսանյան Տիգրան՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Թորոսյան Խաչիկ՝ պահեստազորի շարքային,Իսրայելյան Էմիլ ՝ պահեստազորի սերժանտ,Հայրապետյան Հայկ՝ պահեստազորի շարքային,Ծպնեցյան Թադևոս՝ պահեստազորի սերժանտ,Միքայելյան Տիգրան՝ պահեստազորի սերժանտ,Տերյան Գրիգոր ՝ պահեստազորի շարքային,Ղարագյոզյան Հենրիկ ՝ պահեստազորի սերժանտ,Հարությունյան Վրեժ ՝ պահեստազորի սերժանտ,Վարդանյան Մարտուն ՝ պահեստազորի շարքային,Բաղումյան Հայկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Բադալյան Գագիկ՝ պահեստազորի սերժանտ,Մխիթարյան Գոռ՝ պահեստազորի սերժանտ,Գրիգորյան Նարեկ՝ պահեստազորի սերժանտ,Մովսիսյան Հենրիկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Սողբաթյան Գրիգոր՝ պահեստազորի ավագ սերժանտ,Մկրտչյան Արամ՝ պահեստազորի ավագ սերժանտ,Ասատրյան Արմեն՝ պահեստազորի շարքային,Ազարյան Աղասի՝ պահեստազորի ավագ սերժանտ,Հրմուշյան Միքայել՝ պահեստազորի շարքային,Կուրղինյան Արմեն՝ պահեստազորի շարքային,Մելիքյան Հրաչ՝ պահեստազորի սերժանտ,Մաճկալյան Վանիկ՝ պահեստազորի շարքային,Իփեքչյան Մարատ՝ պահեստազորի ավագ սերժանտ,Յարմալոյան Տարոն՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Եղիազարյան Հարություն՝ պահեստազորի շարքային,Սաֆարյան Գարիկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Գրիգորյան Վան՝ պահեստազորի սերժանտ,Չոբանյան Կամո՝ պահեստազորի սերժանտ,Գասպարյան Նարեկ՝ պահեստազորի շարքային,Նավասարդյան Հայկ՝ պահեստազորի ավագ սերժանտ,Առաքելյան Սուրեն՝ պահեստազորի սերժանտ,Մուրադյան Միսակ՝ պահեստազորի սերժանտ,Պետրոսյան Հայկ՝ պահեստազորի ավագ սերժանտԿարապետյան Արման՝ պահեստազորի սերժանտ,Սարոյան Մհեր՝ պահեստազորի շարքային,Գուլանյան Տարոն՝ պահեստազորիկրտսեր սերժանտ,Մալխասյան Արթուր՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Պողոսյան Տիգրան՝ պահեստազորի սերժանտ,Աղաբաբյան Արթուր՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,Չիբուխչյան Սարգիս՝ պահեստազորի շարքային,Հարությունյան Արման՝ պահեստազորի շարքային,Աթոյան Արթուր՝ պահեստազորի սերժանտ,Գևորգյան Սարգիս՝ պահեստազորի շարքային: Հ.Գ. Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ մեզ միացած մի շարք տղաների անունները չեն հայտնվել ստորագրածների հրապարակային ցուցակում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել «Նիկոլն ի՞նչ տեսակի սունկ է օգտագործել, որ նման վիճակի է հասել»․ Վահե Մովսիսյան (video) Արա, դու ընգել ես իմ հետևից. Արա Վարդանյան (video) Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video) Մուրա՛ս, ծնկաչոք ընկնե՛ս, չի լինելու դա․․․ ժողովուրդը պատասխանը տալու է․ Տարոն Տոնոյան (video) Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) «Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am