Անցյալը ջնջել հնարավոր չէ. Առողջապահության նախարարի պատասխանը՝ քննադատություններին
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման ժամանակ մեկնաբանել է իր հասցեին հնչող քննադատությունները: «Ես կանդրադառնամ այդ քննադատություններին՝ իհարկե, չիջնելով այդ մակարդակի: Խորհուրդներ էին տալիս փակել սոցիալական ցանցերում մեր էջերը, որպեսզի մեր նախկին գրառումները մարդիկ չտեսնեն, բայց ես համարում եմ, որ անցյալը ջնջել հնարավոր չէ. ես նման բան չարեցի: Գիտեի, որ մանիպուլյացիաներ կլինեն «սքրինշոթերի» ու ցիտատների տեսքով, որոնք կտրված կլինեին իրականությունից: Տպավորություն է, որ մարդիկ ակնկալում են մի նախարարի, ով ամորֆ է, ոչ մի բանի մասին կարծիք չունի, այնքան զգույշ է պատասխանում այդ հարցերին, որ հանկարծ իրեն ոչ ոք չքննադատի։ Կիրառման օրվանից բոլոր պատվաստումները քննադատվում են, սակայն դրանք երբեք չեն ապացուցվում փաստերով»,- նշեց նա:
