Հաջորդը Ավդալյան Կարինեն է
Ասեք՝ Մինասյան Սահակը պատրաստվի անձնական իրերով։ Հաջորդը Ավդալյան Կարինեն է Ընտրությունները Շիրակի մարզի կրթական համակարգի վարչական ռեսուրսով բազմիցս ապականած, տխրահռչակ Մինասյան Սահակը այլեւս ոչ մի պաշտոն չպիտի զբաղեցնի պետական կառավարման, ՏԻՄ համակարգերում, պետական կամ համայնքային բյուջեներից թեկուզ չնչին չափով ֆինանսավորվող որեւէ կազմակերպությունում, հիմնարկում, մանավանդ բուհ-երում, էն էլ որպես ռեկտոր։ Անգամ դասախոսելու իրավունք չպիտի ունենա։ Այս խայտառակ պաշտոնյան, որ Սերժիկից հետո երկրին վնաս տվածների ցանկում երկրորդ պաշտոնյան է իմ գնահատականով, ոչ մի կերպ գլխի չի ընկնում, որ պիտի հրաժարական տա, ատամներով կառչել է ռեկտորի գրասեղանից ու ուզում է հասկացնել, թե ինչպես լեզու է գտել բոոր նախորդների հետ, այնպես էլ հիմա է գտնելու։ Նախարարին կոչ եմ անում հնարավորինս արագ խափանել վնասը, ազատել կրթական համակարգը այս պաշտոնյայից։ Հետո թե սիրտուհավես ունեցավ, թող գնա մասնակցի մրցույթներին։ ՀԳ. Ասեք լեզվին չտա, չզանգի, ու ընկերներիս զանգել չտա իր պաշտոնական ճակատագրի հարցով։ Arayik Harutyunyan Այս մասին գրել է Լևոն բարսեղյանը՝ դիմելով նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին:
