Ծառայողական մեքենաները փոխարինելու՞ են անձնական մեքենաներին
Ո՞վ կարող է իմ հարցին պատասխանել` ծառայողական մեքենաները փոխարինելու՞ են անձնական մեքենաներին (երեխաներին` դպրոց, մանկապարտեզ, պարապմունքների, կանանց/ամուսիններին` գնումների, վարսահարդարի/սափրիչի, սրճարան, ժամանցի վայրեր...), թե զուտ աշխատանքային, ծառայողական կարիքներին ըստ անհրաժեշտության սպասարկելու համար են լինելու: Հ.Գ. Սա ինձ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է, եթե իսկապես ՀՀ-ում իշխանությունն այսուհետ պատկանում է մի հոգու և այդ մի հոգին ԵՍ եմ: Հ.Հ.Գ. Դեռ վարորդների ամենակարողության հարցը դնում եմ մի կողմ: Հ.Հ.Հ.Գ. Այս ստատուսս պարբերաբար կրկնելու եմ: Հ.Հ.Հ.Հ.Գ. Առաջին անգամ եմ խնդրում` տարածել, հույսով, որ իրավասու մեկին կհասնի և կպատասխանի: Այս մասին գրել է Արփինե Հախվերդյանը:
