Ոչ թե պոպուլիստ, այլ պոպուլյար. բրիտանական The Guardian-ը՝ Փաշինյանի մասին

Դատելով միջազգային մամուլի հետաքրքրվածությունից Հայաստանը դեռ բավական ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի: Ամենօրյա ռեժիմով օտարերկրյա մամուլը շարունակում է ուշի-ուշով հետևել հայաստանյան իրադարձությունների, հասկանալ Փաշինյանի հեղափոխության և նրա հաղթանակի պատճառները: Ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը քայլում էր ամբողջ Հայաստանում գյուղից գյուղ՝ հուսահատ բողոք հայտնելով երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության զավթման դեմ, գրում է բրիտանական The Guardian-ը, որն իր հոդվածը վերնագրել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքերից մեջբերմամբ՝ «Նա պոպուլիստ չէ, նա պոպուլյար է»: Նիկոլ Փաշինյանը, որը վերջին տասնամյակն անցկացրել է փողոցային քաղաքական պայքարում, շաբաթներ տևած խաղաղ ցույցերի արդյունքում 59 կողմ, 42 դեմ ձայնով խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետ, պարբերականի հոդվածը ներկայացնում է aravot.am-ը՝ հավելելով, որ 3 միլիոն բնակչություն ունեցող հետխորհրդային այդ երկրի համար աննախադեպ երևույթ է թերթի նախկին խմբագրի իշխանության գալը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից էր, ով շնորհավորեց նրան: Ավելի վաղ Փաշինյանը հավաստիացումներ էր տվել, որ չի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մեկ շաբաթ առաջ ցուցարար էր, այսօր Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը». այսպես է վերնագրել իր հոդվածը ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը: «Ուտել կուզե՞ք,- հարցրել է Փաշինյանը ամերիկյան թերթի լրագրողին՝ առաջարկելով սեղանին դրված լավաշով փաթաթած քյաբաբը, լոլիկի և վարունգի աղցանը:- Այսպիսի ուտելիքը սովորական է դարձել մեզ համար վերջին ամսում: Մենք դեռ քաղաքակիրթ եղանակին չենք վերադարձել»: Սկզբում քչերն էին ուշադրություն դարձնում շարժման վրա: Բայց 3 շաբաթում Փաշինյանը՝ թերթի նախկին խմբագիր և նախկին քաղբանտարկյալ, ձեռնարկեց քաղաքացիական անհնազանդության շարժում և տրանսֆորմացրեց երկրի քաղաքական լանդշաֆտը: Դա ստիպեց վերջին 10 տարում ղեկավարած նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Կովկասյան այս փոքրիկ, մոտ 2.8 մլն բնակչություն ունեցող երկրում 1991թ. անկախությունից հետո սա ամենաշոշափելի փոփոխություն էր, գրում է թերթը: «Ինչպես է հայկական հեղափոխությունը դառնում բրենդ». այսպես է վերնագրել իր ռեպորտաժը «Ալ-Ջազիրան»: Հեղինակն իր ռեպորտաժում կենտրոնացել է հայկական հեղափոխությանը բնորոշ նյուանսների՝ «Դուխով» գրառումներով աքսեսուարների, արվեստի վերածված հեղափոխական պաստառների վրա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am