Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գույքն ու եկամուտները

Մայիսի 8-ին Ազգային ժողովում 59 կողմ և 42 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ է ընտրվել «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ սկսած 2012 թվականից, երբ նա ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։ Այսպիսով, 2012 թվականին՝ պաշտոնը ստանձնելու՝ 2012 թ-ի մայիսի 29-ի դրությամբ, հայտարարագի համաձայն Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է  Hyundai Sonata 1.8 մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 1,3 միլիոն դրամ և 50 դոլար։  Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են շուրջ 5 միլիոն 350 հազար դրամ200 դոլար, որը ստացվել է  3 եկամուտից՝ աշխատավարձից և երկու այլ եկամուտներից։ 2012 թվականի տարեկան հայտարարգրից պարզ է դառնում, որ Hyundai Sonata 1.8 մակնիշի ավտոմեքենան առկա է եղել միայն հարկային տարվա վերջում և արժեցել է 13 միլիոն 600 հազար դրամ։ Փաշինյանի դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 49 ԱՄՆ դոլար։ Եկամուտները հարկային տարում կազմել է 16 միլիոն 264 հազար դրամ, որը ստցվել է 3 եկամուտից՝ աշխատավարձերից և ստացված փոխառությունից (վարկեր)։ 2013 թվականի տարեկան հայտարարագրում Փաշինյանը հայտարարագրել է՝ որպես դրամական միջոց՝ 23 դոլար և եկամուտ՝  մոտ 3 միլիոն 300 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ 2014 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը հարկային տարվա սկզբում հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 8 միլիոն 350 հազար դրամ, որից վերադարձվել է 3 միլիոն 860 հազար դրամը, իսկ հարկային տարվա վերջում այն կազմել է 5 միլիոն 916 հազար դրամ։  Դրամական միջոցները կազմել են 1500 դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 790 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ 2015 թվականի տարեկան հայտարարագրում Փաշինյանը որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 5 միլիոն 916 հազար դրամ, որից վերադարձվել է 2 միլիոն 475 հազար դրամը, իսկ հարկային տարվա վերջում այն կազմել է 3 միլիոն 441 հազար դրամ։ Փաշինյանի եկամուտները 2015-ին կազմել են 7 միլիոն 706 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և միանվագ վճարներից։ 2016 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 3 միլիոն 441 հազար դրամ, որից վերադարձվել է 2 միլիոն 882 հազար դրամը, իսկ հարկային տարվա վերջում այն կազմել է 1 միլիոն դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 2500 դոլար, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 421 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը ընդգրկվեց նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում, և իր պարտականությունները ստանձնեց մայիսի 18-ին։ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելու նոր հայտարարագրում նա նշել է Hyundai Sonata 2.4 մակնիշի ավտոմեքենա, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1800 դոլար, իսկ եկամուտը՝ 3 միլիոն 125 հազար դրամ, որը ստացվել է նվիրատվությունից կամ օգնության կարգով ստացված գույքից, դրամական միջոցներից։ 2017 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում Նիկոլ Փաշինյանը որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել. Նրա դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են շուրջ 800 հազար դրամ: Եկամուտները՝ շուրջ 8 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և նվիատվությունից:

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 2012 թվականին ներկայացրած հայտարարագրում որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 9000 դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 4,275 դոլար: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկբում կազմել են 3 հազար 839 դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 7 դոլար: Եկամուտները կազմել են շուրջ 13.5 միլիոն դրամ, որը ստացվել է 5 աղբյուրից՝ աշխատավարձերից, շահաբաժնից, տված փոխառությունից և ապահովագրական հատուցումից: 2013 թվականին Աննա Հակոբյանը որպես դրամական միջոց է հայտարարագրել 3800 դոլար, իսկ որպես եկամուտ՝ 13 միլիոն 320 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և շահաբաժնից: 2014 թվականին պատգամավորի կինը որպես հանձնած կամ ստացած փոխառություն հարկային տարվա վերջում նշել է 750,000 հազար և 133 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտները կազմել են մոտ 14 միլիոն 360 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և շահաբաժնից: 2015 թվականին նա որպես փոխառություն է հանձնել 1 միլիոն 80 հազար դրամ, որից հարկային տարում վերադարձվել է կես միլիոնը, իսկ տարվա ավարտին այն կազմել է 1 միլիոն 275 հազար դրամ: Աննա Հակոբյանի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 2800 դոլար, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 460 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և միանվագ վճարներից: 2016 թվականին նա հարկային տարվա սկզբում որպես փոխառություն է հայտարարագրել 1,275,000 դրամ, որը հարկային տարվա վերջում չի եղել: Նրա դրամական միջոցները կազմել են 1000 դոլար, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 397 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և ստացված փոխառություններից: 2017 թվականին Աննա Հակոբյանը որպես հանձնած փոխառություն է ունեցել 1 միլիոն 300 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 300 հազար դրամ: Նրա դրամական միջոցները կազմել են 1000 դոլար, իսկ եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ վարձակալության դիմաց տրված գումարներից և աշխատավարձերից: Ներկայից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2017 թվականին, դեռևս պատգամավորական մանդատ ունենալու ժամանակ, հայտարարագրել է նաև իր 3 երեխաների՝ Արփիի, Շուշանի և Աշոտի հայտարարագրերը, որոնցից միայն Աշոտ Փաշինյանի հայտարարագրի մեջ որպես նվիրատվություն է նշվում 2347 եվրո:  
Իրավաբան.net

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am