«Սուտ տեղեկություններին մի հավատացեք, ո՛չ սրտի կաթված կա, ո՛չ էլ հիվանդանոց». Արտավազդ Եղոյան
Հաղորդավար Արտավազդ Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովո՜ւրդ, люди, человеки...Բա յիս Ձեր միխկը չիմ գալի՞...Հարութը իր համար այնտեղ հանգիստ քեֆա քաշում...քեֆա քաշում...մենք ի՞նչ գործ ունենք էդ խառնակիչների հետ, Չէ՞...Իսկ հիմա լուրջ։ Սուտ տեղեկություններին մի հավատացեք։ Ոչ սրտի կաթված կա, ոչ էլ հիվանդանոց։ Երբ հետը խոսում էի Լոսում տեղի ունեցածի մասին, նույնիսկ ունքը չթարթեց։ Ասելս այն է, որ այսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու։ Եկեք դրանցով զբաղվենք...Հուսով եմ էլ չեք հարցնի նրա մասին...Շուտով էլ դեռ վաղուց մտածված անակնկալ ունեք...»:
