Գյումրիում վթարի հետևանքով կոտրվել են Ջիվանու և Շերամի արձանները
Գյումրեցի օգտատերերը Facebook-ում ահազանգում են և լուսանկարներ են տեղադրել համացանցոււմ, որ այս գիշեր Գյումրիում վթարի հետևանքով կոտրվել են Ջիվանու և Շերամի արձանները: Գյումրեցիներն առավոտյան տեսել են, որ արձանները հավասարեցվել են գետնին:
«Օրն սկսվեց շատ տհաճ լուրով. Գյումրիում վրաերթի են «ենթարկվել» Ջիվանին ու Շերամը, այսինքն՝ մեր երկու աննման աշուղների արձանները….»,- գրել է օգտատեր Համլետ Կիրակոսյանը:
