Նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի կենսագրությունը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախախարի պաշտոնում: Մանե Թանդիլյանը ծնվել է 1978 թ․ ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում: Կրթություն 1999թ. Ավարտել է Երեւանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան: 2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2016թ. ACCA անդամ է։ Աշխատանքային փորձ 2003-2004 թթ․ ՝ ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում ։ 2004 թվականին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004-2006 թթ․՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։ 2006-2008 թթ․ ՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թ․ից առ այսօր՝ ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ Սոցիալական ներգրավվածությունը 2013 թթ․ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ձևավորված «Դեմ! եմ» շարժման հիմնադիր անդամ։ Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի երկու երեխա
