Ատոմ Ջանջուղազյանը նախարարի պաշտոն ստացավ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: Հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»
