Հայտնի է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»
