ՀՀ արտաքին գործերի նախարարը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»:
