Աշոտ Հակոբյանը նշանակվել է նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հակոբյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: Հրամանագրում մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Աշոտ Հակոբյանին նշանակել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»:
