Ուշակովը Պուտին-Փաշինյան առաջին հանդիպման մասին
«Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր»,-TACC գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը` անդրադառնալով Սոչիում մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը: «Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,-նշել է Ուշակովը: Աղբյուրը՝ Ազատություն
