Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այս փուլում իրենք ամեն կերպ աջակցելու են հեղափոխությանը:
Նա նշել է, որ քաղաքական պատճառներով բանտում հայտնված գործիչները պետք է ազատ արձակվեն և այդ գործընթացն սկսվել է Անդրիաս Ղուկասյանի ազատումով: Չուգասզյանը նշել է, որ նոր իշխանությունը խոստացել է, որ այդ գործընթացն առաջիկա օրերին շարունակություն է ունենալու: «Ես ակնկալում եմ, որ ամսի 16-21-ը լինելու է Սէֆիլյանի և ընկերների վերաքննիչ վարույթը, այդ ընթացքում այդ խեղկատակությանը պետք է վերջ տրվի, առնվազն իրենց խափանման միջոցը պետք է փոխվի: Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը եկել էր Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, մենք բավականին երկար զրույց ունեցանք, դրանից հետո նրանք հստակ ասացին, որ այդ գործընթացը տեղի է ունենալու: Մյուս կողմից՝ դուք բոլորդ լսել եք նաև Նիկոլ Փաշինյանին և մյուսներին: Կլինեն, մենք սպասում ենք և հույսով ենք»,- ասել է նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը