Իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի. Ֆելիքս Ցոլակյան

Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՇՊՀ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելքիս Ցոլակյանը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, արհեստականորեն թեժանում են: Ինչպես և խոստացել էի՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ծանոթանալով համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես եմ եկել հայտարարությամբ, որով միջնորդել եմ ռեկտորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը քննարկելու համար՝ սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել եմ խորհրդի քարտուղարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այս պահը ոչ մի կողմից չենք ստացել որևէ առաջարկ: Այս լռությունը, թերևս, փաստում է, որ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի, որը, բնականաբար, կապված է սույն թվականի մայիսի 1-ին իմ արտահայտած դիրքորոշման հետ: Բացի այդ, քաղաքական խաժամուժին սպասարկող ողջ լրատվավերլուծական դաշտը առանց խնդրի իսկությունը ճշտելու, շրջանցելով իմ հայտարարությունը՝ լծվել է իմ անունը սևացնելու գործին: Մեկ բան ակնհայտ է՝ չարախոսելով և պատվեր կատարելով քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերը պատիվ չեն բերել և ոչ մեկին: Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ վերստին նշել, որ անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, թե ովքեր են կանգնած իմ անունը արհեստականորեն այս իրավիճակի հետ կապելու և ինձ սևացնելու ակունքներում՝ իմ դիրքորոշումը հստակ է, այն ուղղված է եղել հանրապետությունում լարված իրավիճակը թոթափելուն, որի համար չեմ զղջում: Ես իմ խղճի առջև ազնիվ եմ, ինչը գոնե ինձ ճանաչողները լավ գիտեն: Խոհեմություն եմ մաղթում բոլորին»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am