ՀՖՖ-ն մաքսիմում մեղմ պատիժ է տվել Շիրակին. Ռուբեն Հայրապետյան
««Շիրակն» ինձ համար ֆուտբոլային կարևոր ռեգիոն է, ես կարևորել եմ Գյումրիի թիմի առաջընթացը: «Շիրակի» բոլոր երկրպագուներին հավաստիացնում եմ, որ իրենց դեմ ոչինչ չունենք: Շարունակելու ենք տարբեր հարցերով աջակցել «Շիրակին»: Ոչ մի այլ ակումբ քաղաքական դիվիդենտների համար գործունեություն չի ծավալել: Կարգապահական կոմիտեն առավելագույնս մեղմ պատիժ է տվել «Շիրակին»: Կան բազմաթիվ փաստեր, ձայնագրություններ, հաղորդագրություններ միմյանց միջև: Բոլոր փաստերը կան: Ես էլ մտածում եմ` ինչու՞ ՀՖՖ կարգապականա կոմիտեն «Շիրակին» չի ուղարկել առաջին դիվիզիոն: Ձայնագրության մեջ ասվում է` «դու ինձ մեկ անգամ խաբել ես, դրա համար գումարի մի մասը հիմա տուր»: Այսինքն` էլի՞ է նման բան եղել:
Գոյություն ունի բողոքարկման կոմիտե: Թող իրենք որոշեն` որն է ճիշտ և որն է սխալ»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Գյումրիի «Շիրակի» նկատմամբ ընդունած պատժամիջոցների մասին` պայմանավորված խաղ կազմակերպելու կասկածանքով:
