Շրջանցում, որն անպայման ուղենշային չէ. Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել հայ-թուրքական հարաբերությունների և դրանց մասին ՀՀ վարչապետի հայտարարության մասին: «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձեւել էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, առանց նախապայմանների: Ճիշտ չէ, որ երրորդ երկրի հետ Անկարան պայմանական հարց արծարծի հարաբերությունների բնականոնացման համար: Երեւանը շարունակում է առաջադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը առաջին հերթին նպատակադրում է ցեղասպանությունների կրկնության կանխարգելումը: Փաշինյանի մոտեցումը միաժամանակ թե արցախյան հակամարտության եւ թե ցեղասպանության ճանաչման հարցով մերժել է Անկարայի նախապայմանները, ինչը համահունչ է Երեւանի մինչ այժմ որդեգրած եւ կիրառած պաշտոնական կեցվածքին: Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ վարչապետի այս հայտարարությանը. «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»: Արձագանքը պատկանում է ուղղակի Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Այսպես ուրեմն. Անկարան պատրաստ է քննարկելու դիվանագիտական կապերի հաստատման Երեւանի մոտեցումները, եթե Երեւանը ճանաչի այսօրվա սահմանը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Գեթ այս բանաձեւման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում: Բայց ավելի կարեւորը այն է, որ Յըլդըրըմը չի ակնարկում վարչապետ Փաշինյանի արծարծած առաջին խնդիրը: Հրապարակված այս արձագանքում Արցախի խնդիրը շրջանցվել է: Թուրք վարչապետը խոսում է Թուրքիային վերաբերող հարցերից: Արցախի հարցի շրջանցումը այս դեպքում չի կապվում իհարկե ՀՀ վարչապետի այն մատնանշմանը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցին չպետք է առնչել երրորդ կողմը: Թուրքիայի վարչապետի այս մոտեցումը ուղենշային համարելը հավանաբար կանխահաս է: Այնուամենայնիւ, նախապայմանների առաջնահերթության հարց է ստեղծում, երբ Արցախյան հակամարտության խնդիրը միշտ անմիջականությամբ եւ հրատապությամբ էր արծարծվում: Մի հանգամանք եւս. որոշ նրբություն է փոխանցում հարցին ուղենշային բովանդակություն տալու ուղղությամբ: Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցին եւ ոչ թե հատուկ հայտարարություն է կատարել, նոր մեկնարկ կամ նոր գործընթաց սկսելու միտում փոխանցելու իմաստով: Յըլդըրըմը իր հերթին արձագանքել է Փաշինյանի այս պատասխանի մասին դարձյալ լրագրողի տված հարցին: Հայկական կողմը այս դեպքում որեւե փոփոխություն չի բերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Երեւանի որդեգրած դիրքորոշումներին, մինչ թուրքականը շրջանցել է մեկ նախապայման: Ոչ անպայման ընդառաջելով այն մոտեցմանը, որը երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանականացնել երրորդ կողմով ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am