Ի՞նչ է հայտարարագրել նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը.hetq.am

ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության գծով վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը (ընտրողների ռեգիստրում՝ Վալերիյ Օսիպյան) երեկ նշանակվեց ոստիկանության պետ: Վարչության պետի տեղակալ նշանակվելու առիթով՝ 2017-ին նա ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Վալերի Օսիպյանը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի սեփականատեր է, ինչպես նաև հողամաս ունի: Միակ շարժական գույքը մարդատար MERCEDES-BENZ ML 350 մակնիշի ավտոմեքենան է: Վալերի Օսիպյանը 15 հազար դոլար փոխառություն է տվել: Արտարժույթով հայտարարագրել է 300 դոլար և նույքան էլ եվրո: 2 մլն 226 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել: Տարեկան հայտարարագրից երևում է, որ փոխառություն տված 15000 դոլարից ստացել է 1500 դոլար եկամուտ: Վալերի Օսիպյանի կինը՝ Լուսինե Թադևոսյանը, որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Միայն 5,8 մլն դրամական միջոց: Զավակներ՝ Ռազմիկ և Վալերիյ Օսիպյանները անչափահաս են և որևէ ունեցվածք կամ դրամական միջոցներ չեն հայտարարագրել: Վալերի Օսիպյանի մայրը՝ Մարիետա Հոսիպյանը կենսաթոշակառու է: Հայտարարագրել է 606 հազար դրամ կենսաթոշակ և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 472 հազար դրամ: ՀՀ ԱՆ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում իրավաբանական սուբյեկտ գրանցված կա միայն Մարիետա Հոսիպյան ԱՁ-ն: Շահույթ հետապնդող այլ կազմակերպություններում Օսիպյանների անունը չհայտնաբերվեց: Վալերի Օսիպյանի կենսագրությունը

Ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում: 2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/: 25.05.1988 - 21.12.1990 թթ. ծառայել է զինված ուժերում, 17.05.1991 - 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 16.07.1992 - 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 12.01.1994 - 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 26.10.1994 - 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 09.12.2009 - 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, 28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, 01.10.2012 – 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ: 10.05.2018 – ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրերով.
  • 2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
  • 2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նյութի աղբյուրը՝hetq.am

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am