Փոխթաղապետի, պատգամավորի եւ գործարարի որդիների համատեղ բիզնեսը․ սրճարան՝ այգում.hetq.am

Մայրաքաղաքի Սարյան փողոցի, Մաշտոցի և Գլխավոր պողոտաների հատման մասում՝ բարեկարգվող այգում, կառուցվում է շինություն, որը, ըստ նախնական տեղեկությունների, հետագայում կարող է դառնալ «Տաշիր պիցցա»: Համենայնդեպս, արդեն հաստատ է, որ լինելու է սրճարան։

Կառուցվող շինության տեղում ժամանակին հայտնի «Մալիբու» սրճարանն էր։

Ինչպես հայտնի է, այգու բարեկարգումն իրականացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի նախագահը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է: «Հետք»-ն ավելի վաղ գրել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բարեկարգվում է Գլխավոր պողոտայի այգին: Տարածքը՝ 2,5 հեկտար: Նախագծի համաձայն՝ միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն, նոր լուծումներով կվերականգնվեն շատրվանները, շուրջ 2500 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները: Սակայն հանրությունը բարեկարգման ողջ ընթացքում մտահոգված է թե´ ծառահատումներով, թե´ նոր շինությամբ, որ կառուցվում է այգու սկզբնամասում:

«Հետք»-ը Երեւանի քաղաքապետարանից ճշտել է, թե ինչ է կառուցվում այգում, եւ ովքեր են կառուցողները: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ սա ոչ թե նոր կառույց է համարվում, այլ՝ նախկինում այդ հատվածում գործող սրճարանի վերակառուցում:

Վերակառուցումն իրականացնում են «Դեֆի» եւ «Նոր Երևան» ՍՊԸ-ները՝ Երևանի քաղաքապետարանի հետ 2016 թվականի մարտի 31-ին կնքած պայմանագրով: Նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն եւ ստացել դրական եզրակացություն: Վերակառուցվող սրճարանը հիմնականում լինելու է փայտե կոնստրուկցիաներից, ունենալու է փակ և բացօթյա հատվածներ: «Նոր Երեւան» ՍՊԸ-ն, որը նույնպես Գլխավոր պողոտայի այգու սրճարանի շինթույլտվություն ունի, «Տաշիր» խմբի ընկերություններից է։ «Դեֆի» ընկերությունը գրանցված է Տաշիր քաղաքի Գետափնյա 59 հասցեում: Ընկերության տնօրենը Գոռ Բարոյանն է, որը Սամվել Կարապետյանի գործընկերներից է։ Ընկերության գործունեության հասցեն է` Տերյան 69 (քաղաք Երեւան)։ Այդ հասցեում նույնանուն բիզնես կենտրոն է գործում, ինչպես նաեւ` «Տաշիր պիցցա» եւ «Տաշիր» ընկերությունների խմբի գրասենյակ: Մինչեւ 2007 թվականն այս ընկերությունում մասնաբաժին է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ «Բելաջիո» ռեստորանի սեփականատերը: Այսօր արդեն ընկերության բաժնեմասերի 51 տոկոսը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր,  Ազգային ժողովի պատգամավոր Կարենի Կարապետյանի որդուն՝ Նարեկին: Ընկերության բաժնեմասերի 30 տոկոսին տիրապետում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Նա տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի որդին է: Կարապետյանների եւ Բեգլարյանների միջեւ խնամիական կապ կա: Հրանտ Բեգլարյանի հարսանիքի քավորը Սամվել Կարապետյանն է: Գագիկ Բեգլարյանի փոխթաղապետ որդու անունը մոտ 10 ընկերությունների հետ է առնչվում։ «Դեֆի» ընկերության բաժնեմասերի 19 տոկոսը պատկանում է Արտավազդ Պետրոսյանին: Նա գործարար Նորիկ Պետրոսյանի որդին է, գրանցված է Կոտայքի մարզի Ակունք գյուղում, որը նրա ծննդավայրն է: Նորիկ Պետրոսյանը համարվում է գյուղի գործարարներից, Ակունքում հոգեւոր կենտրոն է կառուցել, խաչքարների տեղադրում հովանավորել: Նա «Նեվտեգազստրոյ» ընկերության բաժնետերերի 50 տոկոսի սեփականատերն է: Այս ընկերությունը Գազպրոմի հետ խոշոր պայմանագրեր կնքած ընկերություն է: Նորիկ Պետրոսյանն ապրիլյան ռազմական գործողություններից հետո 100 հազար դոլար էր փոխանցել Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին: Իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երախտագիտության մեդալով էր պարգեւատրվել Սերժ Սարգսյանի կողմից: Նորիկ Պետրոսյանի որդին կապ ունի նաեւ «Նոր Երեւան» ընկերության հետ։ Նյութի աղբյուրը՝ hetq.am 

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am