49-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է.նա փախուստի ժամանակ փորձել է ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենան նրան, նա դիմել է փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքնավնասում է արել։ Այս պահին Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան բուժօգնություն են ցուցաբերում, որից հետո տեղափոխելու են Բերդի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Ասրյանը կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի մարզյաին վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոտիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն էր, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել էր դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել էր պարանոցը: Փաստի առթիվ Հ. Գարանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր, օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում էին սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին և, ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել էր այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել էր, որ միևնույն է՝ կնոջը մորթելու է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am