Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է ապրելու կառավարական առանձնատուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվելու է բնակվելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե դա պահանջում է ՀՀ օրենսդրությունը։ «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։ Ինչպես ՀՀ վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ։ Հետագայում մենք կմտածենք, թե ինչպես փոխենք կամ չփոխենք օրենսդրությունը։ Մտադիր եմ զբաղեցնել նաեւ վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահին բնակվում են այդ տարածքում Սերժ Սարգսյանը եւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:Առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ, օրենքով սահմանված կարգով կտրամադրվի այլ առանձնատուն։  Չգիտեմ ինչ ժամկետում, ես մեկամսյա ժամկետ եմ սահմանել, կտեղափոխվի։ Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, օրենսդրությունից կերեւա, թե որքանով է թույլատրելի, որ նա բնակվում է կառավարական առանձնատանը:Օրենքով հստակ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այնտեղ»,- ասել է նա։ Փաշինյանը, ի դեպ, խոստացել է առաջիկա ուղիղ եթերներից մեկը նվիրել կառավարական առանձնատունը ցուցադրելուն։ «Երեկ առաջին անգամ եղել եմ այնտեղ։ Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում»,- ասել է նա։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am