Ես իմ բաժին կալանքը կրել եմ․ Էրդողանը՝ Դեմիրթաշին
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն, որն օրերս հանդիպել էր Էրդողանի հետ, իսկ մինչ այդ այցելել բանտ՝ Դեմիրթաշին տեսակցելու լրագրողներին հայտնել է,թե իինչպես է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի կոչին, որով վերջինն առաջարկել է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին իր փոխարեն մեկական շաբաթ անցկացնել բանտում:Այս մասին գրում է Cumhurrieyt պարբերականը։ Նրա խոսքով՝ Էրդողանն ասել է, թե «Ես իմ բաժին կալանքը կրել եմ»։ «Ես նրան փոխանցեցի Դեմիրթաշի առաջարկն ու հայտնեցի, որ վերջինը խնդրել է ինձ առաջարկի մասին ասել նաև մյուս թեկնածուներին, ինչին ի պատասխան նախագահ Էրդողանն ասաց․ «Ես իմ բաժին կալանքը կրել եմ»,- պատմել է Ինջեն։
