Համերաշխության դրոշ, թե՞ դահիճը ներսից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Փաշինյանը: Օսիպյանի վիճահարույց նշանակման քննադատությունների առաջին ալիքն արդեն բարձրացել է, անգամ կարծիքներ կան, որ սա ամենաանհաջող կադրային որոշումը կարող էր լինել Փաշինյանի կողմից: Մինչ նրան անդրադառնալը, անշուշտ, Փաշինյանի առաջին որոշումը պետք է լիներ այլեւս նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին ազատումը, որը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այն վերին հորիզոնականներում էր, ում հանրությունը մերժելով մերժում էր արդեն քանի տարի: Վովա Գասպարյանը համակարգում է դեռեւս 90-ական թվականներից, դեռեւս Վանո Սիրադեղյանի ժամանակակներից, ավելին Գասպարյանը տարիներ շարունակ իր որոշ քայլերով փորձում է նմանվել իր նախկին ղեկավար, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին: Կատարում է հասարակությանը հաճոյանալու քայլեր, հնչեցնում է ձևակերպումներ, որոնք վայել են ուժեղ, ինքնուրույն գործչին, փորձում է երևալ կրթված և հումանիստ: Իսկ ունենում էինք այն, ինչ ունենք: Վովա Գասպարյանը չնայած տարիներ շարունակ վստահեցնում էր իր ղեկավարած համակարգի բարեփոխման մասին եւ իրեն էլ համարում հրեշտակապետ, բայց չնչին անհնազանդության եւ իշխանությանը սպառնացող չնչին վտանգի ժամանակ իր հրեշտակները անճանաչելի սատատաներ էին դառնում: Վլադիմիր Գասպարյանը` Վանո Սիրադեղյանի օրինակով, անընդհատ շեշտում էր, որ Հայաստանում չեն կարող լինել գողեր, կլաններ, որ ինքն է ամենաուժեղ դեմքը: Բայց իրականությունը հակառակի մասին էր խոսում: Որպես կանոն տարածաշրջանի օրենքով գողերի բոլոր սխոդկաները անցկացվում էին Հայաստանում, եւ այդ ամենը Գասպարյանի բարձր հովանու ներքո: Վովա Գասպարյանը բնույթով արտիստիկ, գործով բիրտ, բայց տեսակով մանեւրի մեծագույն վարպետ էր, այստեղ էլ գտնվում էր նրա երկարակեցության բանալին: Նա իր տեսակով ու բնույթով ծառայություն մատուցող էր ու երբեք ու որեւէ պարագայում ձեռնունայն չէր թողնում իր գործատուին, ակտիվ ներգրավված էր նաեւ իշխանության վերարտադրության օպերացիաներին, հարկ եղած պարագայում գործիք էր դառնում օլիգարխիայի եւ ընդդիմության դեմ: Բնականաբար, ոստիկանական մեծ բանակում նա մի մեծ վաշտ ուներ ընդդեմ լրատվամիջոցների, անիրական, ֆեյք օգտատերերի հոծ բազմություն, որոնք զբաղվում էին շեֆի փիառ եւ պաշտպանական գործառույթներով, ինչպես եւ թավշյա հեղափոխության օրերին, երբ բոլոր կողմերից մեզ փորձում էին համոզել, որ Վովա Գասպարյանն այնքան է մարդասիրացել, որ չի ցանկանում ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, այնինչ ամիսներ առաջ նա պատրաստ էր իր դեմ հնչած մեկ թթու խոսք ասողի կախաղան բարձրացնել: Հիմա վերադառնալով Վալերի Օսիպյանին: Այս թեկնածությունը հիրավի զարմանալի է: Փաշինյանի վկայակոչած տրամաբանության մեջ կարելի է բոլոր օլիգարխներին, ընտրակեղծարարներին թողնել նույն պաշտոնում՝ ասելով «բոլորս նույն կողմում հայտնվենք»:Իսկ իրականությունն այն է, որ Վալերի Օսիպյանը եղել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենակատարող կադրերից մեկը, որը չի վարանել ձեռք բարձրացնել բոլոր ժամանակների ցուցարարների, քաղաքացիական ակտիվիստների վրա: Բոլորը հիշում են, հատկապես, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վալերի Օսիպյանն էր համակարգում իշխանության մի քանի վարձկանների «բողոքի ցույցերը» Լևոն Տեր-Պետրոսյանի տան և գրասենյակի մոտ: Օսիպյանի ընտանիքին առնչվող աղմկահարույց պատմությունների պակաս եւս չի զգացվում: Բոլորն են հիշում նրա եղբորորդու դաժան հանցագործությունը, ով փորձել էր ազատամարտիկի որդու ականջ կտրել, իսկ Օսիպյանն էլ ամեն բան արել է գործը կոծկելու համար: Օսիպյանը կարճ ասած՝ ոչնչով չի տարբերվում, կամ գրեթե չի տարբերվում Վովա Գասպարյանից, եթե նրան նախապատվություն է տրվում միայն այն բանի համար, որ թավշյա հեղափոխության ժամանակ իրեն համեմատաբար զուսպ է պահել, ապա առավել զուսպ է եղել Վովա Գասպարյանը, որը կարողացավ իր դերասական նկրտումների դեմն առնել ու չիջնել հազարավոր ցուցարարների մեջ: Այլ հարց է, որ Օսիպյանը ժամանակավոր լուծում է ու Փաշինյանը ցանկանում է համակարգի հարազատ զավակի միջոցով տեսնել երանոսյանների ու նմանների դատաստանը: Կամ գուցե, այն իսկապես համերաշխության դրոշ է, որը Նիկոլ Փաշինյանը ծածանում էր շարժման ողջ ընթացքում: Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am