Մենք պետք է ստիպենք քաղաքացիներին հարգել մեզ.Վալերի Օսիպյան/տեսանյութ/
Մայիսի 11-ին ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։Ուշագրավ է, որ ցույցեր ցրող, ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու իր պահվածքով հայտնի Օսիպյանը նոր Հայաստանում դեռեւս չի ձերբազատել իրեն հարազատ ոճից եւ ենթականերին հրահանգներ տալիս հայտարարել է, թե պետք է ստիպել քաղաքացինեին իրենց հարգել. «Մենք պետք ա ստիպենք, այո, պետք ա ստիպենք քաղաքացիներին մեր պահվածքով, մեր մոտեցումներով, մեր կողմից նրանց ծառայություններ մատուցելով պետք ա ստիպենք մեր հարգելի քաղաքացիներին, որ մեզ հարգեն»,-ասել է Օսիպյանը։ Վալերի Օսիպյանը հրահանգել է բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական.«Ով հասկացավ, փառք ու պատիվ իրեն, ով չհասկացավ, իմ համար դժվար կլինի նայել իր ծնողի, կնոջ երեխայի աչքերին»:
