Ամենայն հայոց նախարարի ֆիասկոն

Հայաստանում, իսկապես, հեղափոխություն է տեղի ունեցել, ամենայն հայոց նախարար Հրանուշ Հակոբյանը այլեւս նախարար չէ։ 1990-ականներին կոմերիտուհի Հրանուշ Հակոբյանը թաշկինակի պես խորհրդարանական հանձնաժողովներ էր փոխում, մերթ արտաքին հարաբերությունների, ապա մշակույթի ու կրթության հարցերով, մինչև որ հասավ սոցիալական ապահովության նախարարի աթոռին, հետո նորից գնաց խորհրդարան ու դեգերեց այնտեղ մինչեւ 2008 թվականը, երբ ստեղծվեց նախ սփյուռքի հետ կապերի կոմիտեն, ապա նախարարությունը, այդ ժամանակվանից մինչ օրս Հակոբյանը նախարար է, ու թվում էր, թե նա հավերժ նախարար է մնալու։ Դժվար է ասել, թե ինչն էր ստիպում քաղաքական ղեկավարությանը Հակոբյանին պահել այդ պաշտոնում, բայց որ նա այդ գերատեսչությունը դարձրել էր զավեշտալի հիմնարկի, վաղուվցանից է իրողություն։ Հենց տիկին Հակոբյանն էր, որ տարիներ առաջ հայտնաբերեց մեր սփյուռքահայ հրաշամանուկին, որը պատրաստ էր տիեզերքը նվաճել, 2011-ի գարնանը նրա ամուր բազուկների մեջ հայտնվեց Արթուր Պողոսյան անունով ինքնակոչ մի երիտասարդ, որը կեղծված փաստաթղթերով տիկնոջն ու ՀՀ ղեկավարությանը համոզեց, թե ինքը հայտնի գիտնական է, ամերիկյան «NASA»-ից հրավեր է ստացել ու լինելու է առաջին հայ տիեզերագնացը: Այդ օրերին տիկին Հրանուշը սավառնում էր օդերով, հրաշամանուկին վազեցնում էր Սերժ Սարգսյանի մոտ, մեկ ներկայացնում նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին ու անհամբերությամբ սպասում, թե երբ պիտի տիեզերք սավառնի հայրենի տիեզերանավը: Արդեն Սփյուռքի նախարարը լրջորեն մտածում էր «NASA»-ն Հայաստան տեղափոխելու հեռանկարների մասին, երբ վրա հասավ հիասթափության ու հուսալքության սառը ցնցուղը:Նախարարն էլ արդարացավ, թե իրեն մոլորեցրել են։ Տիկնոջ ջանքերով է, որ Հայաստանում լեռնամետալուրգիայի վախճանը չէինք գրանցում, քանի որ նա տարին մի քանի անգամ ճամպրուկներով մեդալներ էր կրում-տանում սփյուռքի հայկական համայնքներ ու փորձում երկաթե կտորներով սիրաշահել հայրենակիցներին։ Մեդալասիրության արդյունքում նա հաճախ զվարճալի իրավիճակներում էր հայտնվում ու մեկ կամ երկու տարի հետո նույն մեդալով պարգեւատրում նույն անձանց։ Հրանուշ Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց տասը տարվա ընթացքում անել այն, ինչի համար փաստացի ստեղծված է այդ նախարարությունը` սփյուռքահայերին, հատկապես նրանց գործարար հատվածին գրավել, բերել Հայաստան, ապահովել ներդրումների ու բարեգործական հատկացումների հոսք: Բանը հասել էր նրան, որ տիկին Հրանուշը ինչ-որ պահի սկսել էր հազարական դոլարներ հավաքագրել, ավելի ճիշտ կոչ անել՝ ներդրումներ անել հայաստանյան բանկերում, որպեսզի ինչ-որ կերպ արդարացներ իր աշխատանքը, սակայն դա էլ չաշխատեց, քանզի տիկնոջը հիշեցրեցին, որ իր իշխանական գործընկերները սեփական ունեցվածքը պահ են տալիս շվեյցարական բանկերին։ Իսկ նրա «Արի տուն» ծրագիրը զավեշտի վերածվեց, որովհետեւ տիկինն այդպես էլ չկարողացավ համոզել մեր հայրենակիցներին վերադառնալ ու ապրել սոված փորով ու անօրեն հայրենիքում։ Ի դեպ, ժամանակին Փաշինյանը, խոսելով Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի մասին՝ նրան քննադատել էր, թե՝ «Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին»: Հրանուշ Հակոբյանին փոխարինողը՝ Մխիթար Հայրապետյանն է: Վերջինս երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահն էր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է միացել 2015-ին: Նա սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում: Հանուն արդարության  պետք է նկատել ,որ Հրանուշ Հակոբյանը կոռուպցիոն պատմություններում չի հայտնվել, չի թալանել, ավելին, կարողացել է բավականին կայուն համակարգ ղեկավարել: Անի Սահակյան

դիտվել է 201 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am