Արտակարգ դեպք Սևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկության փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Սևանի ոստիկանություն տեղակացրել էին, որ «աջ բազկի վերին երրորդականի անոթափոսի, քթի շրջանի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ավագ քննիչ Անտոնյանը՝ քննչական խմբով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 28-ամյա Նարեկ Ս.-ն դանակով և կացինով հարձակվել է հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Դ. Մ.-ի վրա և նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցրել: Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար Սևանի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ- հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում, այնուհետև, կատարելով բացատրական աշխատանքներ, կարողացել են հայտնաբերել Նարեկ Ս.-ին, ով ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մինչև ներկայանալը «ճակատի շրջանի քերծվածք, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սևանի բժշկական կենտրոն: Նա բժիշկներին տեղեկացրել է, որ վնասվածքը ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դ. Մ.-ի, ով սովորում է Սևան քաղաքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում և Նարեկ Ս.-ի միջև ու վիճաբանության ժամանակ Նարեկ Ս-ի գլխին աթոռով հարվածել է Դ. Մ.-ն: Այդ մասին իրավապահներին հայտնել է Նարեկ Ս.-ն: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկան փորձաքննություններ: Դեպքի հանգամանքներրը պարզվում են: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինն ու դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Դ. Մ.-ի հայրը աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ փորձագետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am