Օլիգարխիան՝ Նիկոլի՞, թե նոր խաղի մեջ

«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյաններն այսօր ուշագրավ հայտարարություն են տարածել, որ հոլդինգի կողմից Ազգային ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Գրիգոր Ավալյանը խորհրդարան էր մտել Հանրապետականի միջոցով, նա մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց դեռեւս մայիսի 1-ին՝ վարչապետի պաշտոնում Փաշինյանին ընտրելու առաջին նիստի օրը։ Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Ավալյանը չի ցանկացել  ՀՀԿ-ին նեղացնի, որ համաժողովրդական շարժմանը միացավ Վարդանյան եղբայրներին ու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Իսկ Բաբայանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր, նա հրաժարականի իր դիմումի մասին հայտարարեց այսօր։ Որքան էլ հաճելի է գործարարների կողմից նման հայտարարություն լսել, նույնքան տարօրինակ։ Նախ՝ երկու պատգամավորներն էլ գործարար չեն, այլ հոլդինգի աշխատակիցներ են եղել, հետեւաբար այդ հայտարարությամբ Վարդանյանները խոստովանում են, որ իրենք անուղղակի կերպով, ուրիշների միջոցով են փորձել սեփական բիզնեսի համար ապահով «տանիք» ունենալ։ Երկրորդ, որտեղից է գալիս եղբայրների համոզմունքը, որ նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Ասել կուզի՝ գործարարներն այլեւս տանիքներ չպետք է որոնեն ի դեմս ԱԺ-ի, որովհետեւ եկել է նոր Հայաստան։ Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր է, որ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը եւ այդ ուղղությամբ գործնական որեւէ քայլ չի կատարել։ Այո, նա խոստացել է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից, խոստացել է, որ նոր Հայաստանում հարկային տեռորի գործարարները չեն ենթարկվելու, նրանց համար հավասար մրցակցային դաշտ է ստեղծվելու եւ այլն, բայց այս բոլորը դեռ հայտարարությունների մակարդակում են ու որեւէ քայլ, որեւէ գործողություն դեռ չի արվել։ Ուստի՝ մեծ հարց է, թե Վարդանյանների լավատեսության հիմքում ինչն է ընկած։ Եթե սա նոր վարչապետի կողմից մտածված տակտիկական քայլ է Ծառուկյան դաշինքի ու ՀՀԿ-ին ուղղված ուղերձով, ապա հասկանալի է, բայց ոչ ավելին։ Կա նաեւ մեկ այլ տարբերակ։ Քաղաքական նոր եւ հնարավոր արտահերթ ընտրությունների իրողություններում հիմա նպաստավոր ժամանակներ են նոր ուժ, կուսակցություն ձեւավորելու համար։ Չի բացառվում, որ Վարդանյաններին հետեւեն այլ գործարարներ եւս, որոնք պատեհ պահին կարող են վերաիմաստավորված, մաքրված , նոր ուժ իջեցնել քաղաքական ասպարեզ։ Նշենք, որ մեր տեղեկություններով թավշյա հեղափոխության օրերին, երբ Վարդանյաններն արդեն հայտարարել էին շարժմանը միանալու մասին, ռուսական կողմը իր տարածքում պահել է նրանց երեք մեքենա ուղեբեռը, ըստ տեղեկությունների, այլ գործարարներ եւս, որոնք ծածուկ կամ բացահայտ համակրանք են հայտնել շարժմանը, նույն ճակատագրին են արժանացել, ինչը խոսում է այն մասին, որ բոլոր դեպքերում նոր խաղի կանոնները նույնպես թելադրելու է Ռուսաստանը։ Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am