Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Չուգասզյանի հետ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հանդիպման մասին. Ս.թ. մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ, անժամկետ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանին: Գարեգին Չուգասզյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և իրենց թիմին փայլուն իրականացված «թավշյա» հեղափոխության կապակցությամբ և իր շնորհավորանքները խնդրել հաղորդել անձամբ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումը ընթացել է հայտարարված հացադուլի և նրա պահանջների տեխնիկական իրականացման հնարավորությունների հարցերի շուրջ: Ա. Միրզոյանը իր և իր կուսակից ընկերների անունից հորդորել է առողջական նկատառումներից ելնելով դադարեցնել արդեն իսկ 16 օր շարունակվող հացադուլը և հավաստիացրել, որ իրենք ամեն ինչ կանեն ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար: Ի պատասխան Գ. Չուգասզյանը շնորհակալություն է հայտնել իր առողջության նկատմամբ ցուցաբերված ուշադրության հանդեպ` միաժամանակ նշելով, որ անժամկետ հացադուլի պահանջների ժամ առաջ իրականացումը հանդիսանում է սկսված հեղափոխության առաջնային խնդիրներից մեկը և քրեաօլիգարխիկ համակարգի հանցավոր դատա-իրավական հիմնասյունի լիարժեք ջախջախման մեկնարկի ազդարարումը: Իսկ մայիսի 28-ին լրանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակն ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, երբ մեկ հարվածով կարելի է ճեղքել արդեն իսկ բազմաթիվ միջազգային զեկույցներով դատապարտված և խեղկատակությունների շարքի վերածված դատավարությունների «Գորդյան հանգույցը»: Չի կարելի թերագնահատել Հայաստանի Հանրապետության համերաշխության և հաշտեցման մթնոլորտի վերականգնման այս հաղթաթղթի կարևորությունը: Ուստի Գ. Չուգասզյանը, գիտակցելով խնդրի անհետաձգելիությունը, կշարունակի հացադուլը, որի պահանջները շարունակում են մնալ հայկական «Բաստիլ»-«Գուլագի» ազատագրման հետևյալ կետերը. 1. Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը, 2. Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար. 3. Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am