Դատավորը կալանքի տակ թողեց Սասնա ծռերի անդամներին
Դատավոր Արշակ Վարդանյանն այսօր մերժեց «Սասնա ծռերի» 11-ն անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու միջնորդությունները:
