Քրեական գործեր՝ պաշտոնյաների վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Գ. Հ.-ն հաղորդում է տվել, որ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկություն կատարած ոստիկանն աննկատ իր բաճկոնի գրպանն է գցել թմրամիջոցի երկու փաթեթ, այնուհետև հայտարարել, թե, իբր, դրանք հայտնաբերվել են իր անձնական խուզարկությամբ: Մյուս քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող` Երևան քաղաքում գործող խանութից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները իրենից պահանջել են գողության դեպքով բողոք չներկայացնել` հայտնելով, որ տվյալ արարքը կատարած անձինք զբաղվում են մանր գողություններ կատարելով, և նույնիսկ բողոքելու դեպքում նրանք չեն կարող դատապարտվել ազատազրկման: Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ի. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս դատական նիստի ժամանակ հայտնել է, որ կնոջը ծեծի չի ենթարկել, այլ նման բովանդակությամբ ցուցմունք տալուն հորդորել է վարույթն իրականացրած քննիչը, ով խոստանալով իրեն քրեական պատասխանատվության չենթարկել` համոզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ, թե, իբր, մի քանի հարվածներ է հասցրել կնոջը: Պատոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի բնակչուհի Հ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր ընկերուհու դրամապանակից 4000 ՀՀ դրամ գումար է հափշտակել, սակայն ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նույն բաժնի պաշտոնատար անձն իրենից պահանջել է բացատրություն տալ, որ գողացել է 10.000 ՀՀ դրամ: Հակառակ դեպքում սպառնացել է իր նկատմամբ բռնություն գործադրել: Ի դեպ, ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը գերազանցող գումարի հափշտակությունը քրեորեն պատժելի արարք է համարվում: Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված բոլոր դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am