Բժիշկները բոյկոտում են. Մենք ուզում ենք տեսնել թարմ, արհեստավարժ և նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած ոլորտի առաջատար

ՀՀ ԱՆ Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար կ.գ.թ. Դավիթ Գրիգորյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրել է. «Հարգելի պարոն վարչապետ, այսօր առավոտյան մի շարք ԶԼՄ-ներից տեղեկացա, որ առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում եք Սամվել Մարգարյանին, ինչը իմ և իմ գործընկերների համար զարմանալի է, եթե չասեմ՝ ավելին: Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հիշացնել.

  1. Սամվել Մարգարյանը մեր պացիենտներին անվանեց կլիենտ և ցանկություն ունի, որ մենք նրանց վերաբերվենք բացառապես որպես եկամուտ բերող տարրի:
  2. Մարդ, ով չունի բժշկական կրթություն և երկար ժամանակ առողջապահության ոլորտում աշխատելով ձեռք չբերեց բժշկին բնորոշ հոգեբանական և բարոյական հատկանիշներ:
  3. Մարդ, ով երկար տարիներ եղել է «Ինգո Արմենիա» մասնավոր ապահովագրական ընկերության ֆինանսական տնօրենը և գալով պաշտոնի՝ լուծարել է Պետական Առողջապահության Գործակալությունը, պետական պատվերի գումարների հոսքը ուղղելով հիմնականում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցով բուժկազմակերպություններին:
Ի միջ այլոց, նաև ուշադրություն դարձրեք, թե ինչքանով է աճել «Ինգո Արմենիա» ընկերության պետական պատվերի ծավալը նրա և Լ. Ալթունյանի պաշտոնավարման ընթացքում: Հիշեցնեմ, որ Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ընկերության սեփականատերն է:
  1. Մարդ, որի անգրագետ և կյանքից կտրված որոշումների շնորհիվ նաև հաղթեց մեր թավշյա հեղափոխությունը. մասնավորապես դեղատոմսերի հետ կապված խայտառակ իրավիճակը առաջացրեց հասարակ մարդկանց բուռն դժգոհությունը, որը նկատել էր նույնիսկ Կարեն Կարապետյանը: ԵՎ վերջապես, Դուք մեզ ոգևորեցիք դուրս գալ փողոց, քաղաքացիական անհնազանդության քայլերի դիմել և հիմա առաջարկում եք, որ մեր ոլորտը ղեկավարի նախկին «պիժոնների» կառավարության վառ ներկայացուցիչը:
Մենք ուզում ենք տեսնել թարմ, արհեստավարժ և նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած , ոլորտի առաջատար: Այս նամակ խնդրանքը գրել եմ իմ և մեր կենտրոնի բոլոր բժիշկների անունից, նաև կարող եմ կազմակերպել ստորագրահավաք, հարցնելով ամբողջ Հայաստանի բուժաշխատողների կարծիքը այս հարցի վերաբերյալ»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am