Նիկոլի հեղափոխությունն ու Պուտինի հանդարտության պատճառները․ Արևմտյան մամուլի վերլուծությունները

Արևմտյան մամուլը շարունակում է ուշագրավ դիտարկում անել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Մեկ ամիս առաջ՝ ցուցարար, այսօր՝ Հայաստանի առաջնորդ, գրում է New York Times-ը Նիկոլ Փաշինյանի մասին մանրամասնելով՝ մարտի 31-ին, երբ նա դոնկիխոտական քայլերթ սկսեց Հայաստանով Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը երկարաձգելու դեմ, քչերը դրան ուշադրություն դարձրին: Շատ հայաստանցիներ իսկական հրաշք են համարում այն, որ երկիրը կարողացավ մեկ օրում փոխակերպվել, մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, տեղի ունեցածը բնորոշում է որպես կուլմինացիա, որի սերմերը դեռ 20 տարի առաջ էին դրվել: «Ես աշխատանքային տրամադրության մեջ եմ, էյֆորիայի ոչ մի նշան չկա, միայն աշխատանք», - New York Times-ին ասել է Փաշինյանը, ու անդրադառնալով սպասվող մարտահրավերներին, փաստել է․ - «Եթե մենք կարողացանք անել անկարելին, ուրեմն կարող ենք հաղթահարել նաև դժվարինը»: Վերլուծելով հայաստանյան վերջին զարգացումները՝ ամերիկյան մամուլը հատկապես ընդգծում է փաստը, որ թավշյա, անարյուն հեղափոխությունն իրականացվեց առանց արտաքին քաղաքական ենթատեքստի: «Ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, որտեղ հեղաշրջման ժամանակ հակասության մեջ մտան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերը, Հայաստանում ընդդիմադիր առաջնորդները ի սկզբանե հայտարարեցին, թե իրենց հետաքրքրությունների կենտրոնում միայն Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է», - գրում է Los Angeles Times-ը: Wall Street Journal-ն էլ փաստում է՝ Հայաստանի նորընտիր վարչապետը էական փոփոխություններ է խոստանում հազարավոր ցուցարարներին, որոնք փողոց էին դուրս եկել նրա թեկնածությունը պաշտպանելու: Սակայն, կա մի կարմիր գիծ, որ նա այս պահին չի հատի՝ դա հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերություններն են Ռուսաստանի հետ: Ամերիկյան պարբերականը նշում է, որ Հանրապետական կուսակցությունն իր իշխանավարման տարիներին հավանություն է տվել գործարքների, որոնք Ռուսաստանին են հանձնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսների ու ենթակառուցվածքներ մեծ մասի, ինչպես նաև բանկերի վերահսկողությունը: «Կրեմլը գիտի ինչ իշխանություն ունի Հայաստանում», - պնդում է Wall Street Journal-ը, ընդգծելով՝ Ռուսաստանը չի ուզում կորցնել Հարավային Կովկասում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ հենակետը, և Փաշինյանի ընտրությունից հետո քիչ անց Ռուսաստանի նախագահը նրան շնորհավորական հեռագիր ուղարկեց: Իսկ Washington Post-ը, վերլուծելով վերջին ամսվա զարգացումները, նկատում է՝ առջևում Փաշինյանին էլ ավելի մեծ ճակատամարտ է սպասվում՝ նա պետք է կազմաքանդի իշխանական վերնախավ, որը մինչ այս պահը դեռ պահպանում է հսկայական տնտեսական ու քաղաքական լծակներ: HRW հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ հիմա, երբ տոնախմբություններն արդեն ավարտվել են, Հայաստանի նոր իշխանությունը պետք լրջագույն խնդիրներ լուծի՝ առաջ տանի բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են փողոց դուրս եկած ցուցարարների դժգոհությունները փարատելու համար: «Փաշինյանի առաջնային խնդիրներից մեկն է նախապատրաստել երկիրը հաջորդ խորհրդարանական ընտրություններին ու երաշխավորել, որ դրանք լինեն ազատ ու արդար», - նշում է իրավապաշտպան կառույցը՝ նկատելով, որ այս հարցում նա պետք է աշխատի Հանրապետական կուսակցության հետ, որը դեռ մեծամասնություն ունի խորհրդարանում: «Ազատ ու արդար քվեարկության երաշխավորումը, սակայն, միայն սկիզբն է, մարդիկ փողոց էին դուրս եկել աղքատության, կոռուպցիայի ու տնտեսության մեջ գերիշխող դիրք ունեցող օլիգարխների դեմ բողոքելու: Նրանց պահանջների շարքում են նաև իրավապահներին պատասխանատվության ենթարկելու հարցը, դատարանների անկախության պակասը ու մարդու իրավունքներին վերաբերող այլ խնդիրներ: Նույնիսկ նախկինում լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հիմա՝ վարչապետ ընտրված Փաշինյանի համար սրանք կարող են լինել հսկայական մարտահրավերներ», - եզրափակում է HRW-ը: Ուշագրավ հոդված շեշտադրումներով հոդված է հրապարակվել Reuters-ում: Հայաստանում կոռուպցիայի և քրոնիզմի դեմ շաբաթներ տևած բողոքն իր հանգուցալուծմանը հասավ , երբ ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Մաքրելով նախկին խորհրդային հանրապետությունների հայտնի ապստամբությունների, հատկապես 2014թ. Ուկրաինայի արյունոտ դեպքերի բորբոսը՝ Մոսկվան այս անգամ չկանգնեց իշխող վերնախավի թիկունքում և իրավունք չտվեց նրան ուժ կիրառել, գրում է հոդվածի հեղինակը: Ի տարբերություն Ուկրաինայի առաջնորդների՝ Փաշինյանն իր հերթին ասաց, որ որևէ ծրագիր չունի Հայաստանը հեռացել Մոսկվայի ուղեծրից, և որ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Փողոցում էլ Փաշինյանի համակիրներին խրախուսում էին օգտագործել միայն ազգային խորհրդանիշեր, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ապստամբները Մոսկվային բարկացրին Եվրամիության դրոշով: Մյուս կողմից, համաձայն գործակալության անանուն դիվանագիտական աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր հերթին կապ է պահպանել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ ակնկալելով երկարաձգել իր իշխանությունը: Մասնավորապես, իր հրաժարականից 24 ժամ առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել Մոսկվայի պաշտոնյաների հետ, սակայն զրույցի բովանդակությունը աղբյուրները չեն հայտնել: Այնուամենայնիվ, գործակալությունը փաստում է, որ Մոսկվայի ազդեցությունը ընդդիմադիր շարժման հաղթանակում միակ գործոնը չէ: Դրանում մեծ դեր են ունեցել նաև Սարգսյանի սխալ քայլերը և ցուցարարների եռանդը: Reuters-ի հոդվածագիրը որևէ վկայություն չի գտել հայաստանյան իրադարձություններում Ռուսաստանի ակտիվ միջամտության վերաբերյալ: Եվ իսկապես, նման քայլի չդիմելու Մոսկվայի որոշումը արդեն բավարար էր հավասարակշռության նժարը հօգուտ ցուցարարների իջեցնելու համար, ինչի արդյունքում ՌԴ-ն դարձավ նախկին խորհրդային այդ հանրապետության փաստացի «քինգմեյքեր»՝ թագավորադիր, գրում է գործակալությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am