Օսիպյանն իր փոքր սխալներով հանդերձ նախկին համակարգից ընդունված կանոն այլևս չի կարող իրականացնել. Դավիթ Սանասարյան

«Կառավարությունում չեմ լինելու և շարունակում եմ նույն համոզման մնալ: Ես իմ խոսքի տերն եմ, չեմ լինելու կառավարությունում, նախարարություններում չեմ լինելու, բայց մինչև օրենքը կարդալը շատերի պես ուզում էի դառնալ ոստիկանության պետ, քանի որ այդ համակարգը փոխելու լուրջ ամբիցիաներ ունեի»,- Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նշանակումներին: « Ըստ օրենքի ոստիկանության պետ կարող է նշանակվել վերջին 3 տարում ոստիկանությունում ծառայող այն անձը, որն ունի առնվազն գնդապետի կոչում:

 Ոստիկանությունում պետք է  բացառվի գողական հասկացությունը, ովքեր կապեր ունեն գողականների հետ, չպետք է լինեն համակարգում, պետք է գերիշխեն իրավունքն ու օրենքները, և համակարգի մաս կազմող անձը չպետք է ունենա բիզնեսներ: Մենք չենք պայքարել, որ մեկը գա ու շարունակի ՀՀ նախկին իշխանությունների վարքն ու բարքը, ոստիկանությունը պետք է կոնկրետ փոխվի»,-ասաց նա: «Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանը և նրա ստեղծած համակարգը պետք է գոյություն չունենան: Ես անձամբ՝ որպես քաղաքացի և այս գործում լումա դրած անձ, պետք է ոստիկանապետից խնդրեմ, որ այս ամենը ջարդի»,-ասաց նա: «Վալերի Օսիպյանին 10 տարուց ավելի ճանաչում եմ, բարիկադների տարբեր կողմերում ենք  եղել, շատ անգամ եղել ենք  նաև համագործակցություն, որպեսզի չլինեն բախումներ։Բայց նախկինում արված մեծ ու փոքր սխալներով հանդերձ, կարծում եմ, որ Վալերի Օսիպյանը նախկին համակարգից ընդունված կանոն այլևս չի կարող իրականացնել: Վալերի Օսիպյանը նոր Հայաստանում է, որտեղ իշխանությունը ժողովուրդն է, և իշխանությունը նշանակել է վարչապետին և նրան վստահել հետագա նշանակումների համար»,-ասաց նա:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am