Շարմազանովի առաջին զգուշացումը Փաշինյանին.tert.am

Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի եղել ու չկա որպես հակամարտության կողմ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերում: Սա տարածքային հակամարտություն չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև», - ասաց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արցախում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է: «Պարոն վարչապետի այս հայտարարությունը չեմ կարծում, որ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմեր, այլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար պայքարի գործընթաց է», - ասաց ՀՀԿ խոսնակը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում, այս բանակցություններում հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր: «Ես հորդորում եմ, առաջարկում եմ պարոն վարչապետին հայտարարություններ անելուց առաջ ավելի շրջահայաց լինել: Մեր շահերից է բխում, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններում հաջողի։ Ես կլինեմ առաջին երջանիկը, որ թե՛ Արցախյան հիմնահարցում, թե՛ Ցեղասպանության ճանաչման գործում, թե՛ ներքին քաղաքականության մեջ այն, ինչ ասել է ինքը, հաջողի»,- նշեց նա: Սակայն, հաջողելու համար, ըստ Շարմազանովի՝ պետք է շատ զգուշավոր լինել հայտարարությունների մեջ։ «Չանենք հայտարարություններ, որոնք այդ կոնֆլիկտի հետ որևէ կապ չունեն և կարող են թուլացնել Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերը, սա է խնդիրը», - ասաց ՀՀԿ խոսնակը: Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությանը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մեկ անգամ չէ, որ իրենք այդ մասին ասել են: «Էդվարդ Նալբանդյանն է ասել, որ չի եղել մի հանդիպում, որտեղ մենք չենք պնդել, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ։ Ավելին՝ համանախագահ երկրների ներկայացուցիչները Երևանում բազմաթիվ անգամ նշել են, որ առանց Արցախի մասնակցության անհնար է լուծել։ Հիմա եթե Փաշինյանին կհաջողվի վերադարձնել Արցախին բանակցությունների կողմ, ես դրանում միայն ուրախ կլինեմ, կծափահարեմ ու կսատարեմ»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հանրապետականը մաս կազմի համաձայնության կառավարությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն ընդդիմություն է, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում: Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորմանը»: Դիտարկմանը, թե ԱԺ «Հայաստանի Հանրապետական խմբակցության» ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի իր անդամներին մաս կազմել նոր կառավարությանը, Է. Շարմազանովն ասաց. «Եթե կլինեն կուսակցականներ, նախարարներ, որոնք կմնան աշխատելու, իրենց ուժով չենք խոչընդոտի, որ չմնան»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am