Օսիպյանը՝կադրային ջարդի մասին
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի լրագրողները հարց ուղղեցին,թե նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյան կողմնակիցները բռնության էին ենթարկել խաղաղ ցուցարարներին, արդյո՞ք կպատժվեն, նա պատասխանեց. «Տեսել եմ միայն որոշ մասը, քանի որ ես հնարավորություն չեմ ունեցել մանրամասն ծանոթանալու, որովհետև գտնվել եմ փողոցում:Օրենքի առաջ բոլորը հավասար են»: Լևոն Երանոսյանին պաշտոնից ազատելու մասին հարցին Վալերի Օսիպյանն առանց անուն նշելու ասաց, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում լինելու է: Օսիպյանը շեշտեց՝ կադրային ջարդի կողմնակից չէ, բայց փոփոխություններ կլինեն: «Եթե որևէ մեկն ապացուցի մեղավորությունը, անկախ նրանից՝ Օսիպյանն է, Երանոսյանն է, թե այլ մարդ է, օրենքի առաջ բոլորը պատասխանատու են»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը: Վերջինս համակարծիք չէ, որ ինքը ծառայել է այս կամ այն իշխանություններին: Օսիպյանն ընդգծեց, որ ինքը ծառայում է 1990 թ.-ից և միշտ ծառայել է օրենքին.
