Դրա մասին երեկ եմ իմացել. ԱԱԾ տնօրեն
Դրա մասին իմացել եմ երեկ: Առաջարկությունը ստացել եմ վարչապետից, քննարկել ենք և որոշում է կայացվել,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր նշանակման մասին:
ԱԱԾ նորանշանակ տնօրենը հավելեց, որ ինքը կատարելու է օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, որպեսզի արդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը և ապահովի ՀՀ ազգային անվտանգությունը:
