Ամեն մեկը լուսաբանում է իր ճաշակով

Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.Այս օրերին ինձ հաճախ հարցնում էին՝ «ճի՞շտ է, որ միացել ես շարժմանը», «բա ինչո՞ւ չես միանում», «իսկ դու մերժո՞ւմ ես Սերժին», «ինչո՞ւ ես գրում, որ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ Նիկոլի համակիրն ես» եւ այլն: Բոլորին առանձին չպատասխանելու համար միանգամից նշեմ, որ որեւէ մեկին միանալու կամ որեւէ մեկից անջատվելու խնդիր չունեմ, ոչ մեկին չեմ մերժում, ոչ մեկով չեմ հիանում, բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներին վերաբերվում եմ հարգանքով: Իմ խնդիրն եմ տեսնում իրադարձությունները հավասարակշռված լուսաբանելը եւ վերլուծելը: Ինչպես բազմիցս արդեն գրել եմ, վերլուծություններում հանգել եմ այն եզրակացության, որ իրավիճակի լիցքաթափման միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելն էր, եւ դա շանս է տալիս երկիրը բարեփոխելու: Շանս, որը կարող ենք օգտագործել, բայց կարող ենք նաեւ բաց թողնել: (Եվ, ի դեպ, բաց թողնելու պատասխանատվությունը սխալ կլիներ մեկ մարդու վրա դնել): Թե ով ինչպես է լուսաբանում իրադարձությունները՝ բնականաբար, ճաշակի հարց է: Լրատվամիջոցներ կան, օրինակ, որոնք մի տարի առաջ գովազդում էին ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը եւ այդ հարձակման պահին (անգամ սպանություններից հետո) քարոզում էին տվյալ արարքը կատարած անձանց գաղափարները: Լրատվամիջոցներ կան, որոնք այս հեղափոխական օրերին ոստիկանության գործողությունների մեջ տեսնում էին միայն ապօրինություններ եւ չէին տեսնում նաեւ պարզապես նորմալ երթեւեկությունն ապահովելու ձգտում: Ամեն մեկն իր սկզբունքներն ունի, որոնք դարձյալ հարգանքի են արժանի: Ես աշխատում եմ խուսափել ատելության խոսքից (hate speech), միակողմանի քարոզչությունից, լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի միջոցով հաշիվներ մաքրելուց, կուռքեր եւ հրեշներ կերտելուց: Մանավանդ որ նոր վարչապետը պնդում է, որ ատելության էջն այլեւս փակված է: Բուդդայական վանքերից մեկի կանոնադրության մեջ գրված է. «Մի՛ ստիր՝ քո նպատակներին հասնելու համար: Մի՛ արտաբերիր բառեր, որոնք կարող են առաջացնել տարաձայնություններ եւ ատելություն: Մի՛ տարածիր լուրեր, որոնց ճշմարտության մեջ վստահ չես: Մի՛ քննադատիր ու մի՛ դատապարտիր այն բաների համար, որոնք լավ չես հասկանում: Միշտ ասա ճշմարտությունը, եղիր բարյացակամ: Առանց վախի քննարկիր անարդարության դեպքերը, նույնիսկ եթե նման անկեղծությունը կարող է սպառնալ քո անվտանգությանը»: Չգիտեմ, գուցե այդ կանոնադրությունը որոշ չափով կիրառելի է նաեւ լրագրության դեպքում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am