Մայրը պնդում է՝ հայրն առևանգել է իր 2 անչափահաս երեխաներին, իսկ իրավապահ մարմինները երեխաներին չեն վերադարձնում մորը

Երևանի քաղաքի բնակիչ, ազգությամբ ռուս Նիկոլ Պարազյանը հանդիսանում է 6-ամյա Նարեկ Պարազյանի և 3-ամյա Աշոտ Պարազյանի մայրը: Կինը Հովհաննես Պարազյանի հետ ամուսնացել է 2014 թվականին, ունեցել են 2 երեխա՝ Նարեկին և Աշոտին: Ինչ-ինչ պատճառներով նրանց համատեղ կյանքը չի ստացվել և 2017 թվականին Նիկոլը բաժանվել է ամուսնուց և երեխաների հետ վերադարձել է Երևան՝ մշտական բնակության: 2018 թվականի ապրիլի 6-ին տատիկը երեխաների հետ դուրս է եկել՝ Հյուսիսային պողոտայում զբոսնելու: Այդ ժամանակ Հովհաննեսն առանց կնոջ՝ Նիկոլի իմացության, վերցրել է երեխաներին և մոր բազմաթիվ խնդրանքների և պահանջների արդյուքում հաջորդ օրը վերադարձրել է միայն 3-ամյա Աշոտին: Օրեր առաջ՝ մայիսի 5-ին, կրկին Հյուսիսային պողոտայից բռնի ուժով հայրը վերցրել է 3-ամյա Աշոտին և վազելով փախել, որի ժամանակ երեխան ընկել, հարված է ստացել գլխի հատվածում, սակայն նա վերցրել է երեխային և հեռացել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ն. Պարազյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը անդրադարձավ գործի նյութերին, մանրամասն ներկայացրեց եղելությունը և իր դժգոհությունը հայտնեց ոստիկանությունից ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից՝ ասելով. «Երեխաներին առևանգելու գործերով կան դատարանի որոշումներ, որ երեխաները պետք է վերադարձվեն մորը, սակայն որոշումները փաստացի չեն կատարվում: Ոստիկանությունը ասում է, որ դա ԴԱՀԿ-ի գործն է, ԴԱՀԿ-ն ասում է, որ ոստիկանությոն գործն է: Հետախուզում չեն իրականացնում, այն դեպքում, երբ ունեն որոշակի տվյալներ՝ երեխաների գտնվելու վայրերի մասին: Նրանց համար երեխաներին հայտնաբերելը ժամերի խնդիր է, սակայն չեն ուզում գործել: Իմ կարծիքով, ոստիկանությունը ու ԴԱՀԿ-ն եկել են համաձայնության, դրա համար չեն ուզում կատարել իրենց պարտականությունները: Այժմ 6-ամյա Նարեկը գտնվում է Ռուսաստանում, հայրը թողել է այնտեղ, իսկ ինքը Հայաստանում է: Ոստիկանության և ԴԱՀԿ-ի անգործության փաստով ես դիմում եմ գրել Հատուկ քննչական ծառայություն»: Երեխաների մայրը նույնպես ներկայացրեց նախկին ամուսնու բռնի գործողությունները և խնդրեց, որ գործին հետամուտ լինեն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները և երեխաներին վերադարձնեն իրեն:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am