Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Եվրոպայի 2016թ. առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշայինների պայքարում գորգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը՝ գոտեմարտելով ռուս Նիկիտա Մելնիկովի հետ: Արթուր Ալեքսանյանը չկարողացավ առավելության հասնել Մելնիկովի նկատմամբ՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն: Ալեքսանյանը պարտվեց 4:0 հաշվով:
