Մեր երկրում չկա անպատժելի մարդ.Օսիպյանը կձերբալալի՞ նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետին
«Այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին:Վարչապետն իմ առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար, ժողովրդի կողքին կանգնած»,- կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով իր նշանակմանը: Հարցին` եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է դա անել, Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»:
