Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com–ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության 31–րդ տուրից տեղափոխված խաղում։ Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 57 փոխանցումներից 75.4 տոկոսը հասել է թիմակիցներին։ 29–ամյա կիսապաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է եղել օդային պայքարում, 2 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 2 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները։ Մխիթարյանը 4 խախտում է թույլ տվել, նրա դեմ կանոնների խախտում չի գրանցվել։
Մխիթարյանը ստացել է 6.86 գնահատականը, իսկ լավագույնը լոնդոնյան թիմում ճանաչվել է գոլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր–Էմերիկ Օբամեյանգը՝ 7.28։
