Առանց արյան, առանց ատելության. համաշխարհային մամուլի արձագանքը հեղափոխության հաղթանակին

Միջազգային հանրության, մամուլի, փորձագիտական շրջանակների ուշադրությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում կենտրոնացած էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Հայկական հեղափոխության խաղաղ բնույթը և անարյուն ընթացքը հիացմունք էին առաջացնում միջազգային հանրության մոտ, իսկ փորձագիտական շրջանակները անսահման հարգանք էին տածում իշխանության և ընդդիմության կողմից դրսևորած խոհեմության հանդեպ, որի շնորհիվ կայացավ հայտարարված թավշյա հեղափոխությունը: Los Angeles Times-ի հեղինակ Սաբրա Այրեսը իր «Հայաստանն անհավանականի սպասման մեջ. ոչ բռնի հեղափոխությունը՝ հաղթանակի շեմին» հոդվածում անդրադարձել է պայքարի խաղաղ բնույթին՝ հատուկ ուշադրություն դարձնելով աշխարհաքաղաքական տարրի բացակայությանը: Այրեսը գրել է, որ հասարակության՝ զանգվածային խաղաղ ցույցերի միջոցով պայքարի հաղթանակը անհավատալի էր թվում: «Հայաստանի շարժումը, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, անսովոր էր նաև աշխարհաքաղաքական տարրի բացակայության պատճառով», - նշել է հեղինակը, հավելելով, որ Հայաստանի բողոքի ցույցերի առաջնորդները որդեգրել էին հայամետ դիրքորոշում: Քարնեգի հիմնադրամի կայքում փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Հայաստանի հեղափոխությունը և 1988 թ. ժառանգությունը» հոդվածում անդրադարձել է հայերի խաղաղ պայքարի պատմությանը՝ նշելով, որ «Հայաստանի իշխող վարչակազմի անսպասելի փլուզումը ավելի լավ հասկանալու համար, պետք է ուսումնասիրել Հայաստանում 1988 թ. սկսված անկախության պայքարը: Դե Վաալը գրել է, որ ե՛ւ 1990-ականներին ե՛ւ 2018-ին վարչակարգը հանձնվել է: Այդ երկու հաղթանակների հիմնական տարբերությունը, ըստ դե Վաալի, նրանում է, որ նոր բողոքների սերունդը զերծ է խորհրդային մտածելակերպից՝ չի դիտարկում Մոսկվան որպես մայրաքաղաք: Ռուսական info-resist.org կայքում պատմաբան Անդրեյ Զուբովը հայ ժողովրդին շնորհավորելու հետ մեկտեղ իր հիացմունքն է հայտնում հեղափոխության հաղթանակի կապակցությամբ: «Խաղաղությամբ, առանց արյան, առանց պարտված կողմի նկատմամբ ատելության: Չկան կոտրված պատուհաններ, թալանված խանութներ կամ ռեստորաններ: Ընդհակառակը, փողոցներում բոլորի համար միս են խորովում, թխվածք են բաժանում: Ամենուր նվագում են: Մարդիկ երգում և պարում են: 1915 թվականի արյունալի Ցեղասպանության պատասխանը 103 տարի անց՝ առանց գեթ մեկ կաթիլ արյան խաղաղ և հաղթական հեղափոխությունն էր», - գրել է պատմաբանը: Նա նաև անդրադարձել է իշխանության կողմից ուժի չգործադրման պատճառներին: Ըստ Զուբովի՝ զգալով միլիոնավոր հայ աչքերի հայացքներ ամբողջ աշխարհից, Սերժ Սարգսյանը չգնաց ո՛չ պայքարի, ո՛չ խաբեության, այդպիսով դառնալով, «եթե ոչ հերոս, ապա գոնե հարգված մարդ Հայաստանում»: Eurasianet.org կայքը անդրադարձել է Հայաստանի երիտասարդությանը և անվանել նրանց «հեղափոխության շարժիչ»: «Վերջին շաբաթների ընթացքում Երևանի փողոցները գրաված ակտիվիստներից շատերի համար 1999 թվականից ի վեր իշխանություն հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակ իշխանությունն էր, որը նրանք տեսել էին», - գրել է կայքը: Այդուհանդերձ, հենց երիտասարդների լայն ներգրավվածությունը բողոքի շարժմանը դարձավ դրա ամենանշանավոր հատկություններից մեկը, և հենց երիտասարդության մասնակցությունը հնարավոր դարձրեց հեղափոխության կայացումը: Ալ Ջազիրայի սյունակակագիր Արտո Վոնը Հայկական հեղափոխությունն անվանել է «սոցիալիզմի մաստեր կլաս»: «Հայերը միասնական դիրք գրավեցին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների համար պայքարում և նրանք հաղթեցին», - գրել է Վոնը, հավելելով, որ Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդավարությունը վերականգնվում է: Նա վստահություն է հայտնել, որ «այս անգամ ժողովուրդը հետևելու է նրան, թե ինչ է աճում, քանի որ այս անգամ նրանք իրենց ձեռքերով են տնկել նոր Հայաստանի սերմերը: Հայաստանի քաղաքացիների մոտ մեկ ամիս տևած ակտիվ պայքարը ոչ միայն նպաստեց սեփական ուժերի նկատմամբ հավատի ձևավորմանը, այլև լավագույնս ներկայացրեց հայ մարդու էության՝ թվում էր թե կորսված, հատկանիշները՝ ազատասիրությունն ու խաղաղասիրությունը: Միջազգային մամուլի արձագանքները, բացառությամբ հատուկենտ դեպքերի, դրական էին և արտացոլում էին իրականությունը, ինչը հույս է ներշնչում, որ ապագայում Հայաստանի միջազգային վարկանիշը էլ ավելի կբարձրանա: Ինչ խոսք, նաև հաճելի էր հետևել միջազգային հանրության դրական արձագանքին, սակայն դա հավելյալ պատասխանատվություն է առաջացնում այդ հանրության և ինքներս մեր առջև՝ պահել այն դեմքը, որը մենք վերգտանք պայքարի ընթացքում ու հետևողական լինել հաղթանակի պահպանման գործում:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am