Յուրա Մովսիսյանը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը «Յուրգորդենը» 3:0 հաշվով առավելության է հասել «Մալմյոյի» նկատմամբ` դառնալով Շվեդիայի գավաթակիր:
«Յուրգորդենի» կազմում հայտավորված է եղել նաև հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: 30-ամյա ֆուտբոլիստը, սակայն, չի մասնակցել խաղին` մնալով պահեստայինների նստարաին:
